23:59 30.11.2020
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցն անդրադարձել է պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնին։ Լրատվամիջոցի հետ հարցազրույցի ընթացքում Սողոմոնի հայրը պատմում է որդու մասին, ցույց է տալիս նրա նկարը՝ դաշնամուրի առջև նվագելիս: BBC-ն նշում է, որ Սողոմոնը զինվոր էր, բայց նաև արվեստագետ և տաղանդավոր դաշնակահար։
«Բանակ գնալուց առաջ սաքսոֆոն նվագել սովորեց, որ նվագախումբ ընկնի, բայց այն վայրում, որտեղ ծառայության մեկնեց, նվագախումբ չկար»,- նշում է Սողոմոնի քույրը՝ հավելելով, որ եղբայրը փոքր տարիքից կռիվ անել չէր սիրում:
Ընտանիքի անդամները վերջին անգամ Սողոմոնի հետ խոսել են հոկտեմբերի 1-ին։
«Իրենց զորամասի գլխավոր հրամանատարն ասում էր, որ նա մահացել է, բայց մյուսն էլ ասում էր, որ չի կարող նման բան լինել, քանի որ հաջորդ օրն իրենք միասին են եղել»,- նշում է անհետ կորած զինծառայողի քույրը:
22-ամյա զինծառայողի հարազատները հույսը չեն կորցնում, որ Սողոմոնը մի օր վերադառնալու է:
«Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա»,- նշում է Սողոմոնի հայրը:
Լրատվամիջոցը հավելում է, որ բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց անհետ կորած հարազատներին, սակայն նրանց մասին որևէ հստակ տեղեկություն չկա: Մինչև օրս էլ շարունակվում է զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
15:08 14.05.2025
Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...