Շիրակի մարզպետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզպետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

23:23 30.11.2020

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ։Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․
«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։ Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։
Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 18.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

21:15 18.06.2025

Mehr. Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Գործակալությունը չի նշում, թե որ թիրախներն են ենթարկվել իրանական հարվածներին։ ...

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

21:09 18.06.2025

Կարծում եմ՝ չափավոր արդյունքներ կլինեն․ Լևոն Շիրինյանը՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

21:02 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ-Իրան բանակցությունների ժամանակը դեռ չի անցել, և Թեհրանը կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դեռ ուշ չէ», – պատասխանել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Ամերիկացի առաջնորդը պատասխանում էր այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ուշ է դրանց վերսկսման համար։ Թրամփի խոսքով, […] ...

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

20:54 18.06.2025

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ։ Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» ուժերը կչափի Սլովակիան ներկայացնող ԴԱԿ-ի հետ, «Փյունիկը»՝ հունգարական «Գյորի»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալու դեպքում Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ ...

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

20:41 18.06.2025

Արաղչի. Իրանը բանակցողներ չի ուղարկել Օման

Իրանի ղեկավարությունը չի ուղարկել իր բանակցային պատվիրակությունը Օման, որտեղ նախկինում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի հետ մի քանի փուլ խորհրդակցություններ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք բանակցային պատվիրակություն չենք ուղարկել Օմանի Սուլթանություն», – ասել է նա արաղարաղAl Jazeera հեռուստաալիքին։ «Ես Թեհրանից չեմ հեռացել […] ...

BACK_TO_TOP