19:45 01.12.2020
Շիրակի մարզի խոշորացված Սարապատ և Աշոցք համայնքների Հարթաշեն, Զույգաղբյուր, Մեծ Սեպասար և Ղազանչի գյուղերի արոտավայրերի ջրարբիացման այս տարի սկսված ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի։ Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով, որի բյուջեն շուրջ 507 մլն դրամ է:
Հարթաշեն գյուղի սարերի ստորոտներն ու բարձունքները 700 հեկտար տարածքով հիմնական արոտատեղիներն են: Գյուղը արոտավայրերի պակաս չունի, անասնապահները կաթնատվության և մսատվության որակից ու քանակից են դժգոհ։ Սարի բարձունքի արոտներ անասնագլխաքանակը հասցնելու համար գյուղից 8 կմ ճամփա պետք է անցնեն, հետո նույնքան ճանապարհն էլ հետ են գալիս։ Արոտի արդյունքն արդեն չնչին տոկոս է դառնում, անասնատերը պահած անասնագլխաքանակի ոչ եկամուտն է տեսնում, ոչ էլ կենդանիներն են կերածից բան հասկանում։ Արոտավայրերին մոտ խմոցներ չկան։
Ջուր չլինելու պատճառով 30 տարի հարթաշենցի անասնապահները արոտների 50 տոկոսը չեն օգտագործում։ 2018 թվականին էր նախատեսվել արոտավայրերի ջրարբիացման ծրագիր սկսել խոշորացված Աշոցք և Սարապատ համայնքներում: Ջուրը 6-7 գյուղերի մեջ բաժանելու տարբերակը համայնքներում անհամաձայնությունների պատճառ էր դարձել, ինչն էլ ձգձգեց ծրագրի մեկնարկը։
Հարթաշենում 8 կմ բարձրության վրա ջրարբիացման համակարգի կառուցման աշխատանքներն ավարտվում են: Գյուղի 1000-ից ավելի անասնագլխաքանակի համար 2 խմոց է կառուցվում: Սա ծրագրի առաջին փուլով է, երկրորդ փուլի աշխատանքները կսկսեն գարնանը։ Ջուրը խմոցներում կկուտակվի տարածքի արհեստական լճի պաշարի հաշվին։
Խմոցներից բացի, սարի բարձունքին փարախ ու հովվի տուն է կառուցվելու։ Հայտնի յայլաների նման, ամռան սեզոնին անասունները չեն իջնի գյուղ, կմնան արոտներին մոտ՝ փարախներում, իսկ հովիվները կունենան իրենց մնալու տեղը։ Խոշորացված՝ Սարապատ և Աշոցք համայնքների գյուղերի ջրարբիացման ծրագրի հաջորդ փուլը շինարարը պետք է ավարտի այնպես, որ գարնանը, արդեն արոտի ժամանակ, տարածքները ջրարբիացված լինեն։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...