Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց․ Զատուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց․ Զատուլին

16:57 02.12.2020

«Հեռանկարում» Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:

«Գնահատում եմ, որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծանր ռազմական, դիվանագիտական պարտություն:  Ցավոք, հնարավոր չեղավ ժամանակին կանգնեցնել ռազմական գործողությունները: Երևի սրանում նաև արտահայտվեց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորությունը հասնել ռազմական հաղթանակի:

Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց, ինչն արդեն ընդունված փաստ է, և որը թույլ տվեց Ադրբեջանին առավելության հասնել մարտի դաշտում:

Մենք գիտենք այն գնահատականների մասին, որ տրվել են ինքնին բանակցությունների փաստին և փոփոխվող իրավիճակին: ՌԴ նախագահը մոտ 10 օր առաջ մանրամասն հարցազրույց տվեց զինադադարի համաձայնագրի ստորագրման հանգամանքների մասին և ես դրան ավելացնելու բան չունեմ:  Ես, իհարկե, լիազորված չէի մասնակցել բանակցություններին, բայց կարող եմ ասել, որ ինձ, ինչպես և շատերի համար բացարձակ անսպասելի էր այն փաստը, որ Շուշին այդքան հեշտ հանձնվեց և այն, որ այդ համաձայնագրի արդյունքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները, այլ նաև հենց Լեռնային Ղարաբաղի, կամ  Արցախի Հանրապետության մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այսպիսով, մենք այսօր չենք կարող խոսել այն մասին, ինչ ունեինք մինչև այս հակամարտության սկիզբը, այսինքն՝ Լաչինից բացի, մյուս շրջանների Ադրբեջանին հանձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորության քննարկման մասին:

Հիմա ամբողջ հույսը ռուս խաղաղապահ առաքելության վրա է, որի հետ տարածաշրջան խաղաղություն եկավ: Իմ կարծիքով՝ այս պահին սա միակ երաշխիքն է»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP