11:34 03.12.2020
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է օգնել արցախցիներին՝ ծրագրի նոր փուլով: «Ավրորայի» գործընկերների եւ աջակիցների համագործակցությամբ եւ կամավորների հայտագրմամբ՝ կապ կստեղծվի մարդկային ռեսուրսի կարիք ունեցող
մարդասիրական կազմակերպությունների եւ այն մարդկանց միջեւ, որոնք ցանկանում են նվիրաբերել իրենց ժամանակն ու փորձառությունը։ Միաժամանակ «Ավրորան» շարունակում է անմիջական օգնություն ցուցաբերել քսան տարբեր նախագծերի՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200.000 ԱՄՆ դոլար) բյուջեով եւ իրականացնում է միջազգային #AraratChallenge4Artsakh դրամահավաք:
Տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է բազմաբնույթ հարթակներ՝ հաղթահարելու համաշխարհային ամենահրատապ մարտահրավերները, ձեռք բերելով եզակի փորձ անձնվեր կամավորների հետ աշխատանքում: Նախաձեռնությունը նաեւ մեկտեղել է 9.000 անհատների տվյալների բազա, որոնք ցանկություն են հայտնել իրենց ժամանակն ու հմտությունները նվիրաբերել նախաձեռնությանն ու նրա նախագծերին: 2018 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության օրերի համար միայն դիմել էր ավելի քան 3.000 մարդ:
Երբ «Ավրորան» հայտարարեց, որ հայտեր կընդունի կամավորներից, որոնք ցանկանում են օգնել արցախցիներին, ավելի քանի 300 մարդ արագ արձագանքեց: Այս պահին մենք կամավորների համագործակցություն կնախաձեռնենք ստորեւ թվարկված նախագծերի հետ.
1. «Բարի մամա» հիմնադրամը կարիք ունի 10-15 կամավորների՝ նվերների ձեռքբերման եւ փաթեթավորման, ինչպես նաեւ Արցախի երեխաների համար ամանորի միջոցառում կազմակերպելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
2. «Բռունցք 2020»-ին անհրաժեշտ է օգնություն տեսակավորելու, փաթեթավորելու եւ խնամքի իրերով փաթեթներն արցախցի շահառուներին հասցնելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
3. «Ապավեն» կամավորական նախագիծը մտադիր է շաբաթը 10-15 կամավորների ներգրավելու՝ առաջնագծի զինվորների, Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների համար: Կարուձեւի հմտությունները կդիտվեն որպես առավելություն, այդուհանդերձ, հնարավոր է նաեւ տեղում իրականացնել վերապատրաստում:
4. «Սուրբ ծննդյան հրաշք Արցախի համար» նախաձեռնությանը դեկտեմբերի 5-ից անհրաժեշտ են կամավորներ՝ երեխաների նվերները փաթեթավորելու համար: Հատուկ հմտություններ չեն պահանջվում:
5. «Հույս» նախագիծը փնտրում է կամավորների, որոնք կօգնեն երեխաներին տնային աշխատանքի հարցում (ներառյալ հեռավար), ինչպես նաեւ կամավոր ուսուցիչների, վնասվածքաբան- թերապեւտների, լուսանկարիչների եւ տեխնիկական աջակցության օգնականների:
Կամավորների համակարգման ծրագիրն ընթացքի մեջ է, եւ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել աջակցության կարիք ունեցող կազմակերպություններից [email protected] էլ. հասցեով: Եթե ցանկանում եք նվիրաբերել ձեր ժամանակն ու հմտություններն ընտրված նախագծերից որեւէ մեկին, պետք է գրանցվել:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...