19:33 18.01.2018
Ոստիկանությունը նախատեսում է տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում։ Այդ պատճառով էլ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում որոշակի լրացումներ և փոփոխություններ են իրականացվել: Օրենքի նախագիծը երեկ ներկայացվել է ԱԺ-ում և առաջին ընթերցմամբ ընդունվել:
Սակայն մինչ օրենքի նախագծի ընդունումը, ԱԺ-ում բուռն քննարկում է ծավալվել: Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, օրինագիծը հակասում է մարդու իրավունքներին և այն կարող է չարաշահվել ոստիկանության կողմից:
SHANTNEWS-ը փորձել է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նոր օրինագիծն ու արդյո՞ք օրենքի ուժ ստանալու դեպքում կխախտվի մարդու անձնական կյանքի իրավունքը:
Զգուշացե ՛ք, ձեզ նկարահանում են. ինչ փոփոխությունների մասին է խոսքը
Նոր փոփոխություններով ոստիկանությունը նախատեսում է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր: Այսինքն՝ եթե օրենքի նախագիծն ընդունվի և այն օրենքի ուժ ստանա, ապա ոստիկանությանը օրենքով կթույլատրվի տեսանկարահանում իրականանցել հանրային վայրերում, օրինակ, զբոսայգում:
«Առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների հիմքերը, կարգը, տվյալնների ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը: Այսինքն՝ կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանության միջամտության սահմանները», – ԱԺ-ում ասել է Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանությունն ինչո՞ւ է ցանկանում տեսանկարահանել հանրային վայրերը
Ոստիկանության կողմից հանրային վայրերում տեսանկարահանում իրականացնելը նպատակ ունի կանխելու կամ բացահայտելու հանցագործությունները և պահպանելու հասարակական կարգը:
«Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնեցնելու նպատակով՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ»,- ասվում է օրենքի նախագծում:
Մարդու անձնական կյանքի միջամտությո՞ւն, բայց ոչ օրենքի խախտո՞ւմ
Ըստ Անձնական տվյալնների պաշտպանության գործակալության հրապարակած «Տեսահսկման ուղեցույց»-ի, տեսահսկումը միջամտություն է մարդու անձական կյանքին: ՀՀ քաղաքացիների անձնական տվյալնների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, սակայն այն կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, միայն օրենքով:
«Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով», ՀՀ Սահմանադրություն, Հոդված 34.4
Ստացվում է, որ տվյալների պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ և որոշ դեպքերում այն հնարավոր է շրջանցել:
«Վառ օրինակ է ընտրական գործընթացը, երբ քաղաքացիները թույլ են տալիս որոշակի անձական տվյալների հրապարակում, որպեսզի արդյունքում հնարավոր լինի վերահսկել ընտրությունները, որպեսզի դրանք իրականացվեն պատշաճ մակարդակով: Նույնն է նաև հայտարարագրման ինստիտուտի դեպքում, երբ բարձր պաշտոներ զբաղեցնող քաղաքացիների գույքային և սոցիալական վիճակի մասին տվյալներ են հրապարակում: Այդ ամենը նույնպես նրանց անձական տվյալններն են, սակայն այլոց շահերի համար դրանք սահմանափակվում են»,- ասել է ՀՀ ԱՆ Անձնական տվյալնների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը:
«Որտե՞ղ է թաղված շան գլուխը» կամ ի՞նչ մտահոգություններ ունեն ընդդիմադիրները
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մտահոգվում են, որ ոստիկանությունը օրենքը կօգտագործի ոչ թե հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պահպանման համար, այլ ուրիշ նպատակներով: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, օրինակ, չի բացառում, որ ոստիկանությունը տեսահսկման միջոցով կարող է հետևել քաղաքական գործիչներին և ակտիվիստներին:
«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»,- ԱԺ-ում ասել է Փաշինյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն էլ ի պատասխան նշել է.
«Ես չեմ կարծում, որ նման նկատառում երբևիցե եղել է կամ կլինի ոստիկանության ծառայության առջև դրված»:
Ինֆորմացիայի ազատության կենտորնի մասնագետ Շուշան Դոյդոյանը ևս չի բացառում օրենքի չարաշահման վտանգ հանրային վայրերը տեսանկարահանելիս:
«Ոչ ոք երաշխավորված չէ չարաշահումից: Հենց դրա համար է, որ պետությունը ստեղծել է պետական լիազոր մարմին (խմբ. Անձնական տվյալնների պաշտպանության գործակալություն), որն իր մոնիթորինգ անցկացնելու գործիքի միջոցով պետք է արձանագրի բոլոր խախտումները և հետամուտ լինի, որպեսզի դրանք կամ կանխվեն կամ եթե տեղի են ունեցել, ապա պատասխանատվության ենթարկեն այն պաշտոնյային, որն իրականացրել է չարաշահումը: Այսիքն՝ չարաշահման վտանգը միշտ էլ ունենք: Բայց այն, որ օրենքով է կարգավորվում այս դաշտը` սահմանվում է օրինական նպատակը, սահմանվում է համաչափության սկզբունքը, դրանք կարևոր հարցեր են, որ մինչև հիմա չկար օրենքի մակարդակով: Հիմա փորձում են կարգավորել, որը շատ լավ է», ասել է անձնական տվյալների պաշտպանության փորձագետը:
Ոստիկանությունը մինչ այս էլ է տեսանկարահանում իրականացնում, բայց օրինակա՞ն
Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող նկարահանումներն կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով: Այն թույլ է տալիս տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել երթևեկության անվտանգության ապահովման համար: Այս դեպքում ևս, ըստ Շուշան Դոյդոյանի, կա չարաշահման վտանգ, բայց այն պետք է կանխվի և ՛ պետության, և՛ քաղաքացիների կողմից:
«Քաղաքացիները պետք է անտարբեր չլինեն, երբ զգում են, որ կա չարաշահում: Պետք է դիմեն Անձնական տվյալնների պաշտպանության գործակալություն՝ փորձելով միջամտել, կանխել չարաշահումը: Այդ բոլոր գործառույթները գործակալությունն ունի», -ասել է փորձագետը:
Հեղինակ՝ Արտակ Խուլյան
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...