Հանրային խորհրդի անդամները հարցերի լայն օրակարգով հանդիպել են ՀՀ վարչապետի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Հանրային խորհրդի անդամները հարցերի լայն օրակարգով հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

16:55 03.12.2020

Հանրային խորհրդի քարտուղարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին Հանրային խորհրդի շուրջ 2 տասնյակ անդամներ Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ միասին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման օրակարգում եղել է մի քանի տասնյակ հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Արցախյան պատերազմի ու դրա արդյունքների ռազմաքաղաքական պատճառներին (մինչև պատերազմն ու դրա ընթացքում Արցախյան խնդրով բանակցային գործընթացում սեղանին դրված առաջարկությունները, Հայկական բանակի սպառազինության, ընդհանուր մոբիլիզացիայի, հրամանատարության, պատերազմի ընթացքում կառավարության ու պաշտպանական գերատեսչությունների իրականացրած հանրային հաղորդակցության, պատերազմի ղեկավարման ու դրանից հետո հետաքննության անհրաժեշտության և առկա բացթողումների վերացման հարցեր), պատերազմից հետո ստեղծված անվտանգային (եռակողմ հայտարարությամբ Հայաստան-Արցախ-Ադրբեջան սահմանազատման գործընթացներ ու անորոշություններ, տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակմանն ու հատկապես Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կամ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան ճանապարհային հաղորդակցությանը և այլնին վերաբերող), քաղաքական (ներքաղաքական իրավիճակ, կառավարության փոփոխության, ազգային համաձայնության կառավարության ձևավորման և/կամ արտահերթ ընտրությունների և այլ հարցեր), հումանիտար (ի մասնավորի՝ գերիների և զոհվածների դիերի փոխանակման գործընթացի արագացմանը, դրա զգայունություններին, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներին վերաբերող հարցերը), ձևավորված սոցիալ-տնտեսական հետևանքներին (բյուջեի համապատասխանություն պատերազմի բոլոր հետևանքների վերացմանն ու զարգացման ծրագրերի ներառում), բնականոն հասարակական-տնտեսական կյանքի վերականգնման համար կենսական անհրաժեշտություն համարվող ծրագրերի (արդյունաբերության և հատկապես ռազմարդյունաբերության զարգացում, ինչպես նաև ՀՀ վարչապետի և կառավարության հրապարակած ճանապարհային քարտեզով նախանշված քայլերի իրականացում), ուշացված կամ դեռևս չմեկնարկած բարեփոխումների (մասնավորապես՝ դատական համակարգի, ընտրական օրենսդրության, հանրային կառավարման ու կրթության ոլորտներում), Հայաստանի արտաքին ու միջազգային քաղաքականություններին ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանը։

Հանդիպմանը մասնակցող ՀԽ գրեթե բոլոր անդամները վերոնշյալ հարցերը բարձրացնելուց զատ հանդես են եկել դրանց լուծմանն ուղղված իրենց դիտարկումներով, քննադատություններով և/կամ առաջարկություններով, ինչին արձագանքել է ՀՀ վարչապետը՝ յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով կառավարության գնահատականներն իրավիճակին՝ տեղեկություններ հայտնելով արվող քայլերի կամ իշխանության ներսում այդ հարցերի լուծման ուղղությամբ ընթացող քննարկումների ու մոտեցումների մասին։

Մտքեր են փոխանակվել ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծման ուղիների, տնտեսական և քաղաքական արմատական վերափոխումների, կառավարության կադրային քաղաքականության սկզբունքային հարցերի մասին։

Անկախ ներքաղաքական ու ներհասարակական իրավիճակի հանգուցալուծման որդեգրվելիք ճանապարհից, այդ կապակցությամբ հնչած տարբեր մոտեցումներից (կառավարության կողմից ճանապարհային քարտեզի իրականացում, թե արտահերթ լուծումներ, որոնցից յուրաքանչյուրն ունի թե՛ ռիսկեր, թե՛ հնարավորություններ)՝ առկա է երկուստեք ըմբռնում, որ բոլոր խնդիրների լուծման համար կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգային ու ներքին միջավայրերի կայունացումը։ Փոխադարձաբար ընդգծվել է ներհասարակական համերաշխության անհրաժեշտությունը, կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ամրապնդման կարևորությունը։

Հանրային խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարել կառավարության բարեփոխումների մշակման և իրագործման հարցերում այդ կառույցի փորձագիտական ներուժի օգտագործումը և հասարակության շահառու խմբերի հետ համագործակցությունը։

Հանրային խորհրդի այլ անդամներ մինչ այդ այլ ձևաչափերով ներկա են եղել հանդիպումների ՀՀ վարչապետի հետ, որոնց մասին հանրությունը տեղյակ է կառավարության տրամադրած հաղորդագրություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP