19:55 03.12.2020
Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, Բաքուն և Երևանը պետք է նպաստեն այս գործընթացին։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պահանջում են լիովին և անհապաղ տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին և կողմերին կոչ են անում նպաստել նրանց հեռացմանը»,- իրենց հայտարարությունում ընդգծել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը։
Համանախագահները նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ներկայիս հրադադարն օգտագործել երկարաժամկետ և հուսալի խաղաղության համաձայնագիր կնքելու համար՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Նրանք նաև Բաքվին և Երևանին կոչ են անում պայմաններ ստեղծել համանախագահող երկրների ներկայացուցիչների այցի համար՝ «սկսելու առարկայական բանակցություններ բոլոր չլուծված հարցերի համար՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի»։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային հումանիտար օրենքի պահանջները կատարելու պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիերի վերադարձի հարցում… Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ պատմական և կրոնական ժառանգությունը պաշտպանելու կարևորությունը»,- նշված է փաստաթղթի մեջ։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...