17:28 04.12.2020
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 05։47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։
Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ կատարողների ինքնության, հետո նաև գտնվելու վայրի վերաբերյալ։
Ահազանգից ժամեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Գոգոլի փողոցում հայտնաբերեցին կասկածյալի մեքենան: Մեքենային փակցված էր գողացված համարանիշ, իսկ տարբերանշանը ծածկած էր։
Հանցագործության բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը. «Հետապնդում էինք կասկածյալի մեքենան, երբ նա փորձեց մեր տեսադաշտից դուրս գալ՝ անկանոն վարելով մեքենան։ Շարունակեցինք հետապնդել և բակային հատվածներից մեկում նրան վերցրինք շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնվելուց հետո նա հարվածեց մեր մեքենաներից մեկին, իջավ մեքենայից և դիմեց փախուստի։ Մենք շարունակեցինք հետևել կասկածյալին: Սարալանջի փողոցում նա սպառնաց, որ դանակով ինքնավնասում կանի։ Մեզ հաջողվեց ուժի գործադրմամբ վնասազերծել նրան, վերցնել դանակը և ատրճանակը։ Նրան, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»։
Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Ոստիկանները նրա մոտից առգրավել են ատրճանակ ու դանակ, իսկ մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Ոստիկանները շարունակեցին միջոցառումները հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը երեկոյան նրանք լինելու են Զավարյան փողոցում։
«Դարանակալեցինք Զավարյան փողոցում։ Մեր տեսադաշտում հայտնվեցին կասկածյալները։ Փորձեցինք նրանց բերման ենթարկել։ Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը դուրս հանեց գրպանից մարտական նռնակ և սպառնաց, որ կպայթեցնի բոլորիս։ Սկսեցինք բանակցել նշված անձի հետ, ստեղծվեց հարմար պահ և մենք ուժի գործադրմամբ նրա ձեռքից վերցրեցինք նռնակը»,- նշեց ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը։
Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 18, 20 և 23-ամյա բնակիչներ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
Բաժնում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները նույն ընկերության մյուս խանութ-սրահից և այլ տեղերից կատարել են մի շարք գողություններ։
Գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Երևանի 20-ամյա և 28-ամյա բնակիչները ձերբակալված են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
09:33 04.08.2025
Ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...
09:28 04.08.2025
Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ KplerՀնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...
09:20 04.08.2025
ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալԿանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...
09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...