Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.06 oC

Կայացել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» ճանապարհային քարտեզի քննարկումը

18:11 04.12.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մասնակցել է «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» իրագործման ճանապարհային քարտեզի առցանց քննարկմանը, որը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի անդամ-պետությունների մասնակցությամբ կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Քննարկումը վերաբերել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» 2020-2030 թթ. գլոբալ շրջանակին՝ ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ, և անդամ-պետությունների համար մշակված նոր ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է կրթության բաղադրիչի ուժեղացումը՝ որպես կայուն զարգացման նախադրյալ: Նշվել է, որ ճանապարհային քարտեզն առանձնացնում է այն ուղղությունները, որոնք կարող են կիրառել անդամ-պետությունները՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով ներառելով նաև քաղաքացիական հասարակությանն ու զարգացման գործընկերներին:

Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ հանուն կայուն զարգացման կրթական համակարգի գործողությունները նախատեսվում է իրականացնել 5 հիմնական առաջնահերթություններով՝ շեշտադրելով «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրի նշանակությունը «Կայուն զարգացման 17 նպատակների» ապահովման գործում: Ճանապարհային քարտեզով առաջարկվող առաջնահերթություններն են՝

«Կրթություն հանուն կայուն զարգացման» հայեցակարգի ներառում գլոբալ, տարածաշրջանային և ազգային քաղաքականությունում,
կրթական համակարգում «ամբողջական ինստիտուտների» մոտեցման ներդնում ու զարգացում,
կրթական համակարգի կարողությունների զարգացում՝ միտված կայունության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, արժեքների ու մոտեցումների կատարելագործմանը,
երիտասարդների ներգրավում կայուն զարգացման ապահովման, ներառյալ որոշումների ընդունման գործընթացներում,
համայնքների՝ որպես վերափոխումների առանցքային դերակատարների կարևորում:
Ներկայացված ճանապարհային քարտեզն ընդգրկում է նաև «Կրթություն հանուն կայուն զարգացման-2030»-ի իրագործման հիմնական ուղղությունների շրջանակը, որի նպատակն է խթանել անդամ-պետությունների կողմից առաջնորդման գործընթացները, ինչպես նաև բազմաշահառու մոտեցումները:

Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև ծրագրի իրագործմանն օժանդակող եվրոպական երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Հունգարիա) լավագույն փորձի օրինակներ, որոնցում մասնավորապես շեշտադրվել են շրջակա միջավայրի պահպանմանը, կայուն զարգացման գործընթացներում երիտասարդների ներգրավմանը, դեպի կայուն զարգացում ուղղորդող ազգային քաղաքականության մշակմանը, բազմաշահառու և համակարգային մոտեցումների կիրառմանը, իրազեկումների բարձրացմանն ուղղված քայլերը:

Նշենք, որ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիրը համարվում է «Կրթություն 2030 օրակարգի» ինտեգրալ բաղադրիչը: Այն ուղղակիորեն նպաստում է Կայուն զարգացման 4-րդ նպատակադրման իրագործմանը, որն ուղղված է որակյալ և ներառական կրթության ապահովմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով ապագայի կերտման պատասխանատվությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

09:20 04.08.2025

ԱՄՆ նախագահը և Կանադայի վարչապետը առաջիկա օրերին բանակցություններ կվարեն սակագների վերաբերյալ

Կանադայի միջկառավարական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «առաջիկա օրերին» բանակցություններ կվարեն Վաշինգտոնի կողմից սահմանված նոր 35 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին հնարավոր առևտրային գործարքի շուրջ։ Այս մասին նախարարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի պաշտոնյաների հետ իր […] ...

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

09:10 04.08.2025

Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

09:05 04.08.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից

Օգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 04.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP