11:00 19.01.2018
Հայաստանում պատրաստվում են հերթական՝ 7-րդ նախագահական ընտրություններին: Հերթականը, սակայն, չի լինի այնպիսին, ինչպիսին անցած 6 ընտրություններն էին: Նախ հիշենք, թե երբ են եղել դրանք. 1991, 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականներին: Առաջին երկուսում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ և 4-րդում՝ Ռոբերտ Քոչարյանը, 5-րդ և 6-րդ ընտրություններում՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ յուրաքանչյուրը երկու անգամ: 3 նախագահ, 6 ընտրություն:
Իսկ 7-րդ ընտրություններում ընտրվելու է երկրի չորրորդ նախագահը, քանի որ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։ Գործող նախագահի լիազորությունները կավարտվեն ապրիլի 9-ին: Իսկ 7-րդ ընտրությունները նախատեսվում են անցկացնել մարտի 1-10-ն ընկած հատվածում։ Առավել հավանական օր նշվում է մարտի 2-ը: Այն սովորական աշխատանքային օր է՝ ուրբաթ:
Միայն մեկ անգամ, բայց 7 տարով
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը կընտրվի ոչ թե Հայաստանի քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Այդպիսով Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Սահմանադրական փոփոխությունները ընդունվեցին հանրաքվեով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ և 7 տարով:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ է ԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՍՏ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ
Երկրի գործող ղեկավարը թվարկել է այն հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի նոր նախագահը. նա պետք է լինի հեղինակավոր մարդ, ունենա ճանաչում նաև արտերկրում, կարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի բնութագրմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր և՛ Հայաստանում և՛ սփյուռքում: Նախագահի այս անդրադարձից հետո սկսեցին համապատասխան չափորոշիչներով թեկնածուների ցուցակներ, որոնցում հիմնականում մշակութային, հասարակական գործիչներ են և հայտնի մարզիկներ: Շրջանառվում են նաև շատ կոնկրետ թեկնածուների անուններ, ավելի ճիշտ՝ անուն: Ամեն ինչ պարզ կլինի շատ շուտով: Իսկ մինչ այդ հիշեցնենք, թե ինչպես է կայանալու ընտրությունը:
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Հաշվարկների համար հիշենք պատգամավորների թիվն ըստ խմբակցությունների.
ՀՀԿ՝ 58
«Ծառուկյան» խմբակցություն՝ 31
«Ելք»՝ 9
ՀՅԴ՝ 7
Առնվազն երեք քառորդ նշանակում է 79 պատգամավոր: Կոալիցիա կազմած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին կազմում են 65 պատգամավոր: Ընտրությունները առաջին փուլով ավարտելու համար պետք է ևս 14 ձայն:
պատգամավորների 3/4=(105 * 3)/4=79 պատգամավոր
ՀՀԿ+ՀՅԴ=65 պատգամավոր
անհրաժեշտ է ևս (79-65)=14 պատգամավոր
Այս տարբերականը քիչ հավանական չէ՝ հաշվի առնելով նաև «Ծառուկյան» խմբակցության» ղեկավարի վերջին հարցազրույցում արված շեշտադրումները: Այնուամենայնիվ, եթե դա տեղի չունենա կլինի երկրորդ փուլ:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլի բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում կհաղթի նա, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Խորհրդարանի 3/5-ը 63 պատգամավոր է: Այս դեպքում ՀՀԿ-ի եվ ՀՅԴ-ի ձայները միասին վերցված բավարար կլինեն, դեռ մի բան էլ շատ:
պատգամավորների 3/5 = (105*3)/5=63 պատգամավոր
ՀՀԿ+ՀՅԴ=65 պատգամավոր
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
Կա նաև գործնականում գրեթե զրոյական հավանականությամբ երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Այս փուլում հաղթում է նա, ով ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն առնվազն 53 ձայն։ Այս դեպքում հաղթելու համար հարապետականը անգամ կոալիցիոն գործընկերոջ կարիքը չի ունենա:
(ՀՀԿ) 58>53
Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:
ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ
2018 թ. ընտրությունների համար արված է վերապահում՝ հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։ Սա էլ նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժը կարող է հաղթել անգամ ոչ լրիվ կազմով քվեարկությանը մասնակցելով:
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասինԻսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...
09:33 05.08.2025
Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...
09:24 05.08.2025
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում էՎենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...