00:00 05.12.2020
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ արդեն՝ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստացվելուց հետո հետո որոշվել է հարսանիքի օրը՝ կիրակի՝ դեկտեմբերի 6:
ՀԺ-ի հետ զրույցում փեսացուն՝ Հայկազը, պատմել է, որ մի քանի օր էր, ինչ բնակվում էր կացարանում, երբ ճաշարանում պատահական հանդիպեց Ռուզանին. «Ռուզանին տեսա, ոնց ասում են՝ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, մինչև էսօր էլ առաջարկություն էի անում, արդեն այսօր վերջին խոսքը համաձայնություն դարձավ»,- ասաց Հայկազը։ «Դե որ մի կինը միանգամից կհամաձայներ, կամաց-կամաց ստացվեց»,- հավելել է նա:
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Հայկազն ասաց՝ դեռ հստակ ոչինչ չկա, կշարունակեն համատեղ ապրել կացարանում, մինչև որ կարողանան ֆինանսապես ինչ-որ չափով կայունանալ. «Մեր տնօրենի առաջարկով կիրակի որոշել ենք ամուսնանալ, հետագան էլ հետո կերեւա, ես փախստական եմ, ինքն էլ եկել է, ժամանակավոր այստեղ կապրենք, մինչև տեսնենք ինչ կլինի, հիմա հնարավորություն չունենք, որ ասեմ՝ կառանձնանանք»:
Հայկազը բնիկ երևանցի է, ամուսնացել է Երևանում, հետո բաժանվել, տեղափոխվել Վանաձոր, ավելի քան 12 տարի առաջ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, տարբեր աշխատանքներ կատարել, բայց ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերադարձել է Հայաստան. «Հիմա այն տարիքս է, որ ուզում եմ ընտանիք ունենալ, մի հատ ջան ու ղուրբան ասող ունենալ, իմ ընտանիքի հետ նստեմ, երջանիկ հաց ուտեմ»:
Հայկազի ու Ռուզանի նախապատրաստվող ամուսնության լուրն իմանալուց հետո կացարանի ղեկավար Լիլիա Աբրահամյանի առաջարկով բազմաթիվ քաղաքացիներ լծվել են նրանց հարսանիքի օրը հնարավորինս գեղեցիկ կազմակերպելու գործին: Մեկը մատանիներ կնվիրի, մյուսը՝ հարսի քող, մեկ ուրիշը՝ վարսահարդարումը կապահովի, մյուսն էլ՝ հարսանեկան տորթը:
ՀԺ-ի հետ զրույցում կացարանի ղեկավարը, ներկայացնելով Հայկազի ու Ռուզանի հանդիպումն ու նրանց հետագա կյանքը միմյանց հետ կապելու որոշումը, պատմել է.
«Հայկազն ու Ռուզանը մեր կացարան եկան գրեթե միաժամանակ՝ մոտ 15 օր առաջ, Ռուզանը թեպետ Երևանից է, սակայն տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Արցախում, և տղայի հետ միասին եկավ որպես Ստեփանակերտի բնակիչ, հետո եկավ Հայկազը՝ միայնակ՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից: Հենց սկզբից նկատելի էր, որ Հայկազը ուշադիր է Ռուզանի նկատմամբ, մի օր կանչեցի, զրուցեցի հետը, ասաց, որ լավ կլիներ՝ ամուսնանային, քանի որ երկուսն էլ միայնակ են: Հայկազի ուշադրությունը Ռուզանի հանդեպ գնալով ավելի էր նկատվում, ճաշի ժամին գնում կողքն էր նստում, փորձում էր շփման առիթներ գտնել»,- պատմեց տիկին Լիլիան:
Հայկազի՝ Ռուզանի հանդեպ ուշադրությունը այսքանով չի սահմանափակվել: Օրերից մի օր առաջարկություն է արել Ռուզանին: Մի քանի օր մտածելուց հետո Ռուզանը վերջապես տվել է այդքան սպասված պատասխանը: Նրանց միությանը դեմ չի եղել նաև Ռուզանի տղան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...