Ի՞նչ ընթացքի մեջ է Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրագործումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ի՞նչ ընթացքի մեջ է Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրագործումը

12:31 05.12.2020

Այս ընթացքում կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող  հայրենակիցներին տրամադրվում է առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն՝ յուրաքանչյուր անձի 68 հազար դրամի չափով, գումարած 15 հազար դրամ այն անձանց, ովքեր Արցախում սեփականություն չունեն: Այս մասին ժողովրդին հղված տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշման մեջ կան որոշ բացառություններ, իհարկե, այդ մանրամասնությամբ ես չեմ անդրադառնա, որոշման մեջ գրված է, նրանք, ովքեր ուզում են ավելի մանրամասն ծանոթանալ, խնդրեմ, որոշման տեքստը հրապարակված է։ Եւ այս աջակցության գործընթացը չի ավարտվել, շարունակվում է:

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին նույնպես առաջին անհրաժեշտ ֆինանսական օգնություն է տրամադրվում՝ յուրաքանչյուր անձին 300 հազար դրամի չափով։ Կառավարությունը միջոցներ է հատկացրել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի տուժած տների վերականգնման համար։ Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած եւ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին փոխհատուցում է տրամադրվում։ Որոշում ենք կայացրել հյուրընկալ ընտանիքներին ֆինանսավորելու մասին: Խոսքը այն ընտանիքների մասին է, ովքեր Արցախի՝ իրենց տներից զրկված մեր հայրենակիցներին կհյուրընկալեն Հայաստանում կամ Արցախում, ահա այդ ընտանիքներին փոխհատուցում կտրվի յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի մասով՝ Հայաստանում՝ 30 հազար դրամ, Արցախում՝ 45 հազար դրամ: Այսինքն՝ եթե կան ընտանիքներ, ովքեր ունեն հնարավորություն իրենց տներում տեղավորել այլ մարդկանց եւ ցանկություն, բնականաբար, իրենց համար այսպիսի համակարգ է ընդունվել։

Առաջիկայում որոշում կկայացվի պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմի մասնակցած անձանց ընտանիքի անդամ ուսանողների՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձը ամբողջությամբ փոխհատուցելու մասին:

Տեղի է ունենում վնասված շարժական գույքի հաշվառում՝ դրանց փոխհատուցման հարցը նույնպես լուծելու համար:

Սոցիալական երաշխիքների հավելյալ համակարգ կներդրվի գերեվարված եւ անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների անդամների համար: Արցախի կառավարության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում Արցախի բնականոն կյանքը վերականգնելու համար: Արդեն մի քանի տասնյակ հազար արցախցիներ վերադարձել են, եւ պետք է լուծվեն տուժած տների վերականգնման, բնակարանից զրկված քաղաքացիների հարցերը: Սա պահանջում է լարված աշխատանք, եւ մենք վճռական ենք այս աշխատանքը անելու գործում: Ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես եւ պայմանավորվել ենք, լինելու է առաջիկա ամիսների մեր անելիքը:

Զուգահեռաբար ակտիվ աշխատանքներ են ընթանում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ դատական համակարգից մինչեւ կուսակցությունների մասին օրենք՝ բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշված է ուղերձի տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP