«Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը». ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

«Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը». ՊԵԿ

12:38 27.06.2018

Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը:

«Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը:  Հետևողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ և անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երևույթները»,- շեշտել է Արա Գաբրիելյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը: Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձևաչափով հանդիպումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

13:58 19.05.2024

Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել Վ․ Չ․-ին․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

10:58 19.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.32 դրամ:   ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:37 19.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:19 19.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP