Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6% – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%

10:46 07.12.2020

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով:

2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:

Բանջարեղենի ապրանքախմբում, 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 7.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.5% գնաճ (արևծաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ կազմել է 20.9%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.9%):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, աճել է 6.0%-ով, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 7.6%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ։

Մրգի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ`1.9% գնաճ:

Հագուստի և կոշիկի սպառողական գներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

BACK_TO_TOP