15:59 07.12.2020
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արծվաբերդ թաղամասում կրակել են մթերային խանութի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:
Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև խանութի սրահը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ որսորդական հրացանից էին կրակել, իսկ թե ով, ինչ հանգամանքներում՝ դեռ հարկավոր էր պարզել:
Բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ հանցավոր արարքը կատարել է Ստեփանավան քաղաքի Նանսենի փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը՝ ժամը 6-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Նա խոստովանել է, որ գիշերը ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող հրացանով 5-6 անգամ կրակել է խանութի ուղղությամբ և դիտավորությամբ վնասել գույքը:
Որսորդական հրացանը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:20 04.08.2025
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակինՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...