Կայացել է կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Կայացել է կանաչ գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպումը

16:36 08.12.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության ոլորտում Ազգային աշխատանքային խմբի հարթակի առաջին հանդիպմանը։

Հարթակի նպատակն է աջակցել և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նշված ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և փոփոխման ուղղությամբ՝ դրանով իսկ նպաստելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում Հայաստանում կանաչ (օրգանական) գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Այդ նպատակով կբացահայտվեն և ըստ առաջնահերթության կսահմանվեն պետական քաղաքականության, կարգավորող և օրենսդրական այն խնդիրները, որոնք ունեն բարելավման, ներդաշնակեցման, միջազգային քաղաքականություններին և կանոնակարգերին համապատասխանեցման և փոփոխությունների կարիք։

«Աշխատանքային իմ մոտեցումներից մեկը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք, անկախ մարդկային գործոնից, կաշխատեն ի նպաստ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման։ «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում փորձեցինք միահամուռ ուժերով կյանքի կոչել այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այդ նույն ուժերով բոլորս նպաստելու ենք, որպեսզի այս հարթակը կայանա և ծառայի որպես հնարավորություն տեղեկատվության, գիտելիքների, ուսումնասիրությունների, ինչպես նաև բոլոր քննարկումների և առաջարկվող ծրագրերի իրականացման համար»,- նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ազգային աշխատանքային խմբի հարթակում ընդգրկված կլինեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համապատասխան ստորաբաժանումների, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի, ինչպես նաև Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները։ Հատուկ թեմատիկ քննարկումներին կարող են հրավիրվել նաև այլ փորձագետներ։ Աշխատանքային խումբը տեղեկություններ կփոխանակի և քննարկումներ կիրականացնի Հարավային Կովկասում և ԵՄ-ում կանաչ գյուղատնտեսությանն առնչվող քաղաքականության և օրենսդրական զարգացումների, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում Արման Խոջոյանը և ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ստորագրել են Ասոցացման հուշագիր՝ ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում ազգային քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակման և կատարելագործման վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

BACK_TO_TOP