Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին

20:58 08.12.2020

Արդեն տեղեկացրել էինք, որ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով դեկտեմբերի 2-ին հարուցվել է քրեական գործ:

Տվյալ անձը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա նա ազատ էր արձակվել:

Դեկտեմբերի 8-ին, վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագոր­ծությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչի կողմից տվյալ անձը՝ 1985թ. ծնված Ռ.Ա-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ներգրավվել է որպես մեղարդյալ և նրան առաջադրվել է մեղադրանք:Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

BACK_TO_TOP