Կամքի ուժի և տոկունության մարմնավորում՝ Էմիկ Ավագյան #նորապագա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Կամքի ուժի և տոկունության մարմնավորում՝ Էմիկ Ավագյան #նորապագա

12:45 09.12.2020

Ժամանակակից աշխարհը լի է հնարավորություններով ու տեխնոլոգիաներով, որոնք մարդկանց թույլ են տալիս կատարելագործվել ու ստեղծել իրենց կյանքի համար լավագույն պայմանները։

Տասնամյակներ, ու նույնիսկ հարյուրամյակներ շարունակ համարվել է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր չէին կարողանում քայլել, չէին կարող հասարակության լիարժեք անդամ լինել։ Այս կարծիքը հատկապես ամրապնդում էր այն փաստը, որ մինչև 20-րդ դարի վերջ աշխատանք գտնելու համար շատ կարևոր էր ֆիզիկական առողջությունն ու գործատուները հիմնականում փնտրում էին ֆիզիկապես առողջ աշխատակիցների։

Մեր օրերում աշխարհի բնակչության մոտ 15%-ն ունի հաշմանդամություն։ Դժվար է պատկերացնել, որ այդքան հասարակ թվացող անվասայլակը մի օր եղել է նորարարություն։ Անվասայլակը զգալիորեն բարելավեց հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի մակարդակն ու ստեղծեց հնարավորություններ, որոնք մինչ այդ այդքան անհասանելի էին։

Հպարտությամբ կարող ենք ասել, որ անվասայլակի ստեղծողը՝ հայազգի Էմիկ Ավագյանն էր։ Վերջինս ուներ առողջական խնդիրներ՝ տառապում էր մանկական ուղեղային կաթվածից, և շատ լավ էր հասկանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նոր հնարավորություններ ստեղծելու կարևորությունը։ Մարդ, ով ինքնին կանգնած է խնդրի առջև ստեղծում է մեխանիզմ, որը թույլ է տալիս անվասայլակը տեղադրել մեքենայի վրա, ինչպես նաև շնչառության համակարգչային կառավարման համակարգը։ Գյուտ, որ կփոխի միլլիոնավոր ճակատագրեր։

Պատկերացրեք, թե ինչ կարևոր էր այս գյուտը․ այժմ հաշմանդամություն ունեցող անձիք ավելի հեշտությամբ կարող էին ճանապարհորդել մեքենայով, ու չանհանգստանալ, թե ինչպես են տեղաշարժվելու մեքենայից դուրս գալիս։ Հետաքրքիր է, որ հաշմանդամության անվասայլակները ստեղծվել դեռևս մ․թ․ա․ 666թ․-ին Չինաստանում։ Հարրի Ջիգգինսն առաջինն էր, ով կարգավորեց թեթև մետաղական անվասայլակների մասսայական արտադրությունը, իսկ ահա ձեռքով կառավարվող ժամանակակից սայլակի ստեղծողը հայազգի Էմիկ Ավագյանն է։

Էմիկ Ավագյանն ինքնին տոկունության և մարդկային կամքի ուժի մարմնավորում է։ Ի ծնե ախտորոշված ուղեղային կաթվածը չխանգարեց նրան ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտում ոսկե մեդալ ստանալուն, և հետագայում նույն ոլորտներում Նյու Յորքի Կոլումբիայի Համալսարանում գիտական աստիճան ստանալուն։ Նրա գյուտերն օգնում են հաշմանդամներին ավելի ինքնուրույն ու վստահ կյանք վարել։

Կարդալով այսպիսի ոգեշնչող պատմություններ մարդկանց մասին, որոնք կանգ չեն առել ոչնչի առաջ ու ի կատար են ածել իրենց երազանքները, ցանկություն է առաջանում շարժվել առաջ ու անել ամեն ինչ, որպեսզի ապագան լինի ավելի լուսավոր ու բարեկեցիկ բոլորի համար՝ անկախ սեռից, ազգությունից, կրոնից ու սոցիալական կարգավիճակից։ Սակայն միշտ պետք է հիշել, որ ցանկացացած փոփոխության սկիզբը հենց մենք ենք և ցանկացած նպատակ իրականություն դարձնելու համար առաջին հերթին պետք է սկսենք մեզանից։

Հոդվածը ստեղծվել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP