Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել

14:48 09.12.2020

Դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ
Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու խմբակցություններին և քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույնս օգտակար լինել հանրությանը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP