16:33 09.12.2020
Այսօր ԿԳՄՍ նախարարությունում անցկացվել է մամուլի ասուլիս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Սամվել Կարաբեկյանը մանրամասնել է, որ ասուլիսի նպատակն է վերջին օրերին մամուլում և հանրության շրջանում, մասնավորապես, ակադեմիական տիրույթում հնչեցված մի շարք մտահոգություններին պարզաբանումներ տալը: Բանախոսը ներկայացրել է նախագծի նախապատմությունը՝ ընդգծելով, որ դեռևս 2015-ից սկսած այն քննարկվել է հնարավոր հարթակներում, տարբեր շահառու խմբերի հետ և օրենքով սահմանված կարգով անցել բոլոր ընթացակարգերը: Արդյունքում ընդունվել են հնչեցված բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ: Սամվել Կարաբեկյանի խոսքերով՝ մամուլում շրջանառվող այն թեզը, որ նախագիծն անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը պարունակում է որոշակի դիտավորություն, չի համապատասխանում իրականությանը: Ըստ բանախոսի՝ դա պարզապես թյուրըմբռնման արդյունք է, քանի որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր կառավարությանը և խնդրել նախագիծը դիտարկել որպես անհետաձգելի՝ համակարգի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման նպատակով:
Լրագրողների դիտարկմանը, թե նախագծի անցումային դրույթներում սահմանված այն կետը, ըստ որի՝ մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, արդյոք չի սահմանափակում բուհերի ակադեմիական ինքնավարությունը և արդյոք չի քաղաքականացնում ուսումնական հաստատությունները, նախարարի խորհրդականն ասել է. «Բուհական ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը փոխկապակցված են, սակայն դրանք տարբեր հասկացություններ են: Գործող օրենսդրությամբ բուհերը բավականին ինքնավար են, սակայն այդ ինքնավարությունը երբեմն բավարար կերպով չի տարածվում հաստատության ներսում: Եվ այս խնդրի լուծման նպատակով օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում»:
Ռոբերտ Սուքիասյանը, լրացնելով իր գործընկերոջը, նշել է, որ օրենքի նախագիծը, իհարկե, ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, սակայն գործող օրենքի համեմատությամբ՝ այն մի քանի քայլ առաջ է:
«Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձ, սակայն դրանցից և ոչ մի մոդել չի տեղայնացվել. սա, ՀՀ բուհերի առանձնահատկություններով պայմանավորված, մեր երկրի համար մշակված օրենք է: Կարևորը որդեգրած քաղաքականությունն է՝ կառավարման առումով լիազոր մարմին-բուհ հավասարակշռության ապահովումը: Ակադեմիական ինքնավարության ցուցիչներից մեկը բուհի՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է, որն ամրագրված է նախագծում, հաջորդն ուսանող ընտրելու իրավասությունն է, որը ևս ունենալու է բուհը: Բուհերին տրվելու են նաև ծրագրեր ներդնելու, դրանք ստեղծելու և դադարեցնելու, որակի ապահովման մեխանիզմներ ներդնելու իրավասություններ: Նախագծով պահպանվել է բուհի կողմից դասավանդման լեզուն որոշելու արգելքը. այն կլինի մայրենի լեզուն: Նախատեսվում է, որ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններից զատ՝ բուհին աստիճանաբար կվերապահվի նաև գիտական աստիճան շնորհելու իրավասություն»,- ընդգծել է Ռ. Սուքիասյանը:
Բանախոսները պարզաբանել են, որ ռեկտորի նշանակման դրույթը ժամանակավոր կարգավորում է, քանի որ բարձրագույն կրթության ռազմավարության նախագծում նախատեսվում է բուհերի և գիտական հաստատությունների կոնսոլիդացիա՝ նպաստելու կրթական ու գիտական հաստատությունների մրցունակության բարձրացմանը: Այդ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ըստ նախագծի, լիազոր մարմինը նպատակահարմար է համարել նշանակել ռեկտոր կամ տնօրեն: Ընդ որում՝ ընտրված ռեկտորը կշարունակի իր պաշտոնավարումը, եթե տվյալ բուհը, օրինակ, վերակազմավորման գործընթացում չներառվի, իսկ եթե լրացել է ռեկտորի ժամկետը կամ պաշտոնը թափուր է, ապա հնարավոր է՝ նշանակվի ռեկտոր: Նոր հաստատության կազմավորումից հետո անցումային դրույթն ուժը կորցրած կհամարվի, և կգործի հիմնական՝ ռեկտորի ընտրության դրույթը: Նշվել է նաև, որ հինգ տարին պայմանական է. որքան արագ ավարտվի հաստատության վերակազմավորումը, այնքան արագ կգործի հիմնական դրույթը:
Բանախոսները մեկ անգամ ևս ընդգծել են, որ այդպիսով պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, ինչը որևէ կերպ չի խաթարում բուհի ակադեմիական ազատությունը, հատկապես որ առկա է օրենքի հստակ դրույթ, որով արգելվում է բուհերի քաղաքականացվածությունը: Ըստ բանախոսների՝ ներկայում օրենքի նախագծի փաթեթը գտնվում է ԱԺ-ում, որտեղ շարունակվելու են քննարկումները, և եթե կլինեն մասնագիտական համապատասխան եզրահանգումներ, նախագծի որոշ դրույթներ, իհարկե, կվերաձևակերպվեն: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքերով՝ գիտության մասով ևս եղել են բազմաթիվ քննարկումներ, և, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած առաջարկությունները գրեթե 100 տոկոսով ներառվել են նախագծում:
Լրագրողներին հետաքրքրել է նաև, թե արդյոք նախագծով չի փոքրանում ուսանողական նպաստից օգտվողների շրջանակը: Նախարարության պատասխանատուների հավաստմամբ՝ ընդհակառակը, դրանք ընդլայնվում են:
«Նախագծով բուհերի ֆինանսավորումը հստակ դիվերսիֆիկացված է, որով փորձ է արվում առանձնացնել բուհի և ուսանողի ֆինանսավորումը: Ըստ այդմ՝ առանձին կգործեն առաջադիմությամբ և կարիքով պայմանավորված կրթաթոշակներ, ինչպես նաև խառը ձևով՝ առաջադիմության և կարիքի: Բացի դրանից՝ կգործի նաև հետազոտական նպատակով տրամադրված կրթաթոշակ՝ այդպիսով ընդլայնելով պետության կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը»,- մանրամասնել է Ռ. Սուքիասյանը:
Լրագրողներին հետաքրքրել են նաև հայագիտական առարկաների դասավանդմանը և բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությանն առնչվող հարցերը, որոնց ևս բանախոսները տվել են սպառիչ պարզաբանումներ:
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...