16:24 19.01.2018
Ընդամենը օրեր առաջ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեն հայտարարեց, որ 2017թ. 10 ամսվա ընթացքում Վրաստան է այցելել 7մլն 400 հազար զբոսաշրջիկ, որ տարվա եկամուտը հատում է 2 մլրդ դոլարի շեմը: Սա զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ որակվեց: Ընդ որում՝ այցելուների թվով առաջին տեղում Հայաստանն է՝ 1.7 միլիոն մարդ, այսինքն` 14%-ով ավելի շատ մարդ է այցելել Վրաստան, քան նախորդ տարի:
Վրաստանում ի՞նչն է այդքան գրավում հայերին: Չարչրկված հարցի պատասխանը գտնելու լավագույն տարբերակը համեմատությունն է:
Թվային համեմատություն
2017թ. 9 ամսում Հայաստան է այցելել 1.172.402 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 21 տոկոս աճ: 2017-ին Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար տրամադրվել է 200.000 դոլար, իսկ 2018-ին ֆինանսավորումը կրկնապատկվելու է:
2017թ. առաջին 9 ամսում Վրաստան է մուտք գործել 7.400.000 միջազգային այցելու, որից 3.478.000-ը Վրաստանում անցկացրել է մեկ և ավելի օր: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ 27.9%-ով: Ոլորտի զարգացման համար տարեկան հատկացվում է 9-10 մլն դոլար: Նույնքան էլ ներդնում է մասնավոր սեկտորը:
Սպասարկում
Սա, թերևս, այն եզակի ոլորտն է, որի մասին Վրաստանի զբոսաշրջիկները գոհունակությամբ չեն խոսում: «Սպասարկումը Վրաստանում» վերտառությամբ որոնումները համացանցում, Վրաստանում հանգստանալ նախընտրողների հետ զրույցներն ամբողջական պատկեր են ստեղծում. սպասարկման ոլորտում աշխատողները լեզու չգիտեն, աշխատում են դանդաղ, ռեստորաններում հաճախ շփոթում են պատվերները:
Հայաստանում այս ոլորտը քիչ-թե շատ առաջընթաց գրանցում է:
Հյուրանոցային տնտեսություն
2017թ. տվյալներով Հայաստանում գործում է 188 հյուրանոց կամ 8523 հյուրանոցային համար, որից 71-ը գտնվում է Երևանում, 117-ը՝ մարզերում: Գործում են նաև շուրջ 150 հյուրատներ, առողջարաններ և հանգստյան այլ օբյեկտներ, որոնց մեծ մասը՝ մարզերում:
Վրաստանում գրանցված է 1900 հյուրանոց:
Հիմա ներկայացնենք գնային քաղաքականության և մատուցած ծառայությունների տարբերությունները.
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 4-աստղանի հյուրանոցային երկտեղանոց ստանդարտ համարի մեկ օրվա արժեքը՝ մեկ անձի համար, ամռանը տատանվում է 15-20.000 դրամի սահմաններում. պայմանները մոտավոր այսպիսինն են:
Երևանում գտնվող 4 աստղանի հյուրանոցի երկտեղանոց ստանդարտ համարում, կրկին մեկ
անձի համար, մեկ օրվա արժեքը տատանվում է 35.000 դրամից մինչև «անվերջություն»:
Վրաստանում 3-աստղանի հյուրանոցներում գիշերակացը կարժենա 10-15.000 դրամ
Երևանում, 24.000 դրամից սկսած, կարող եք իջևանել նման պայմաններում:
Անհատական բնակելի տներ կամ էլիտար շենքերում բնակարաններ նախընտրողներն էլ ընդամենը 16.000 դրամով Բաթումում կարող են վարձակալել տուն՝ բոլոր հարմարություններով ու գերազանց մաքրությամբ:
Հայաստանում օրական 20.000 դրամով զբոսաշրջային գոտի համարվող Ծաղկաձորում լավագույն դեպքում կհանդիպես նման բնակարանի:
Զբոսաշրջային փաթեթներ
Թե՛ Հայաստանում, թե՛Վրաստանում քիչ չեն նաև զբոսաշրջային փաթեթներ առաջարկող կազմակերպություններն ու անհատները (ովքեր շատ հաճախ աշխատում են առցանց՝ 10% ավելացնելով ինտերնետում ամրագրումներ անելու համար):
Դասական տուր, որ ծանոթացնում է Վրաստանի հրաշալիքներին: Փաթեթն արժե 190.000 դրամ՝ 6 օր, 5 գիշերվա համար: Առաջարկում են տրանսֆեր, 3-աստղանի հյուրանոցում գիշերակաց (վերևում տեղադրված են նկարներ 3-աստղանի հյուրանոցային համարներից), հարմարավետ տրանսպորտ, զբոսավարի ծառայություն, մուտքի տոմսեր:
Փաթեթը չի ներառում գինինիների համտեսը, որն արժե 10 դոլար, վրացական ճաշատեսակների մաստեր-կլաս, որն արժե 25 դոլար և վրացական ռեստորանում ընթրիքը՝ ֆոլկլորային համարներով, 25 դոլար արժողությամբ: Եթե այս ամենն էլ ներառվի փաթեթում, այն կարժենա մոտավոր 218.000 դրամ:
Նմանատիպ տուր փաթեթը Հայաստանում արժե մոտ 360.000 դրամ: Փաթեթը ներառում է դիմավորում և ճանապարհում օդանավակայանում, բնակություն 3-աստղանի հյուրանոցում՝ նախաճաշով, հարմարավետ տրանսպորտային սպասարկում, 5 ճաշ և 2 ընթրիք հայկական ռեստորաններում կամ գյուղական հյուրատներում, ողջույնի ընթրիք մշակութային ծրագրերով, գինու և կոնյակի համտես, զբոսավարի ծառայություն, մուտքի տոմսեր, խմելու ջուր սպասարկող մեքենայում, Հայաստանի տուրիստական քարտեզ:
Մեկ այլ՝ խոհանոցային 5-օրյա տուր փաթեթ: Արժեքը կազմում է 216.000 դրամ, իսկ Հայաստանում՝ 6 օրյա փաթեթը 2-3 անձի համար կազմում է 389.000 դրամ: Առաջարկվող ծառայությունները գրեթե նույնն են:
Երկու երկրների կողմից էլ առաջարկվում է նաև «Գինու տուր»:
Վրաստանում փաթեթի արժեքը 188.000 դրամ է՝ ներառում է 3-աստղանի հյուրանոցում գիշերակաց, հարմարավետ տրանսպորտ, զբոսավարի ծառայություն, մուտքի տոմսեր: Փաթեթը չի ներառում գինու համտեսը Սիգնախիում (10 դոլար), վրացական ճաշատեսակների մաստեր-կլաս (25 դոլար) և վրացական ռեստորանում ընթրիքը՝ ֆոլկլորային համարներով (25 դոլար):
Նույն, բայց 7-օրյա փաթեթը Հայաստանում արժե 471.582 դրամ: Ներառում է բնակություն 3-աստղանի հյուրանոցում՝ նախաճաշով, հարմարավետ տրանսպորտային սպասարկում, 7 ճաշ և 3 ընթրիք հայկական ռեստորաններում կամ գյուղական հյուրատներում, ողջույնի ընթրիք մշակութային ծրագրերով, գինու և կոնյակի համտես, զբոսավարի ծառայություն, մուտքի տոմսեր, խմելու ջուր սպասարկող մեքենայում, Հայաստանի տուրիստական քարտեզ:
Մարքեթինգ-մրցակցություն
Վրաստանում նաև հատուկ ուշադրություն են դարձնում մարքեթինգին: Մեծ գումարներ են ծախսվում տեղեկատվական արշավների, գովազդների վրա, նաև հաճելի անակնկալներ են խոստանում:
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել և մեծ դիտելիություն էր ապահովել այն հոլովակը, որտեղ Վրաստանի վարչապետը դիմավորում էր երկիր այցելած 6 -միլիոներորդ զբոսաշրջիկին։ Քայլի մասին նախապես չէին հայտարարել, բայց ողջ աշխարհն իմացավ այդ մասին:
Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա Վրաստանում, օրինակ՝ Բակուրիանիում, որը ձմեռային սպորտաձևերի հայտնի քաղաք է, հաճախորդին գոհացնելու, հաճախորդ ներգրավելու համար կիրառում են «խորամանկ» ակցիաներ՝ ճոպանուղու 1 կտրոն են առաջարկում դահուկներն իրենցից վերցնելու դեպքում, մինչդեռ Ծաղկաձորում դահուկով 1 ժամ սահելու աստղաբաշխական գներից զատ, նաև ստիպված ես երկար ժամանակ սպասել հերթում, ու դահուկ ստանալու համար խնամի-ծանոթ-բարեկամը լավագույն լուծումն է դառնում:
Չենք անդրադառնում նաև ճանապարհների վիճակին կամ ավիատոմսերի գների տարբերությանը:
Այսպիսով, գալիս ենք հետևության, որ զբոսաշրջիկները, հատկապես հայերը, Վրաստանը սիրում են ոչ միայն ծովի համար:
Որպես փոքրիկ մեջբերում՝ ծովում հանգստանալու համար 1 անձը կարող է ընդամենը 60 հազար դրամով բավարարվել, ներառյալ՝ տրանսպորտը, կացությունը և սնունդը: 60 հազար դրամով Հայաստանում կարող ես մեկ, իսկ լավագույն դեպքում երկու օր գիշերել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:
Դե, իսկ ճոխության սիրահարները կարող են իրենց թույլ տալ շատ ավելին: Վրաստանում վայելքներն ու տեսարժան վայրերը բազմաթիվ են:
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...