Ուժի մեջ է մտել Ադրբեջանից ՌԴ լոլիկի ու խնձորի ներմուծման արգելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC

Ուժի մեջ է մտել Ադրբեջանից ՌԴ լոլիկի ու խնձորի ներմուծման արգելքը

10:10 10.12.2020

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ադրբեջանից Ռուսաստան լոլիկի և խնձորի ներմուծման արգելքը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքը կապված է այն բանի հետ, որ արտադրանքում առկա են վնասատուներ՝ հարավամերիկյան լոլիկի ցեց և արևելյան ցեց։ Վերստուգիչ գերատեսչությունն այս մասին մտահոգություն էր հայտնել դեռ հոկտեմբերի կեսին և Ադրբեջանին հորդորել էր ուժեղացնել վերահսկողությունն ուղարկվող արտադրանքի նկատմամբ։ Ռոսսելխոզնադզորը նաև նախազգուշացրել էր, որ հետագա խախտումների դեպքում կկիրառվեն սահմանափակումներ։

Չնայած դրան՝ վարակված արտադրանքը շարունակում էր ներմուծվել Ռուսաստան։ Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ 2019 թ.-ին Ադրբեջանից թարմ և սառեցված լոլիկի ներմուծումը Ռուսաստան կազմել է այդ արտադրանքի ամբողջ ներմուծման 30,9 տոկոսը։ Ադրբեջանը լոլիկի մատակարարումների շարքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Գործակալությունը նաև հայտնում է, որ դեկտեմեբրի 11-ից արգելք է սահմանվում Թուրքիայի և Ուզբեկստանի որոշ նահանգներից լոլիկի և պղպեղի ներմուծման վրա։

Դեկտեմբերի 14-ից էլ Ռուսաստանում Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներմուծման արգելք է սահմանվում՝ արտադրանքում մոզաիկա պեպինո վարակի հայտնաբերման պատճառով։ Այս հիվանդությունն ախտահարում է լոլիկի սածիլներն ու պտուղները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

18:11 04.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

18:07 04.08.2025

Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...

SHANTNEWS

18:00 04.08.2025

SHANTNEWS

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

17:54 04.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

17:46 04.08.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...

BACK_TO_TOP