Առաջիկայում կարագի գինը զգալիորեն կնվազի. ՏՄՊՊՀ աշխատակից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Առաջիկայում կարագի գինը զգալիորեն կնվազի. ՏՄՊՊՀ աշխատակից

13:28 19.01.2018

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը երեկ քննարկվել է Հանրային խորհրդի նիստում: Ըստ հանրային խորհրդի տարածած հաղորդագրության՝  ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներին: ՀԽ անդամներից մեկը նշել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաև բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման  ծավալների նվազման և անցման դեպի սեղմված գազի սպառում:

Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը հայտնել է, որ կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաև Հայաստանում: Առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի:  

Անդրադառնալով ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխության հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացմանը՝ Արման Մանասերյանը նշել է, որ դա առավելագույնը կարող է 4 տոկոսով ազդել ներկրվող ապրանքի գնի վրա, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունենում վերջնական գնի ձևավորման վրա: Նա հավելել է, որ ԵՏՄ մաքսատուրքերի ավելացում նկատվում է այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց արտադրությունը Հայաստանում լավ վիճակում է, կախում չկա դրսի շուկաներից:

Պարզաբանելով Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ օրենսգրքի ընդունումը եկամուտները նվազեցնելու նպատակ չի հետապնդում, և դրա ընդունման հիմքում դրված է մի քանի կարևոր սկզբունքներ՝ տնտեսական աճի խթանումը և պետության ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի ամրությունը: Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում են նաև բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պետության հարկային եկամուտները նվազում են: Հարկային նոր օրենսգիրքը մի շարք ոլորտների վրա (որտեղ օգտագործվում է դիզելային վառելիք) թողնելու է եթե ոչ դրական, ապա գոնե ոչ բացասական ազդեցություն: Խնդիր կա գյուղատնտեսության առումով: Հանրային խորհրդի անդամները կարևորել են ոլորտի վրա հնարավոր հետևանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:

Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետևանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաև հետևանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների և բացթողումների: Պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, տնտեսության վրա ազդելու մեխանիզմներ մշակի: Այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաև շուկայական ազատ մրցակցության սկզբունքին և միջազգային պարտավորություններին: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

BACK_TO_TOP