Հմայված եմ բնությամբ, մարդկանցով և խոհանոցով․ բրիտանացի բժիշկը ՀՀ է ժամանել COVID-19-ի դեմ պայքարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Հմայված եմ բնությամբ, մարդկանցով և խոհանոցով․ բրիտանացի բժիշկը ՀՀ է ժամանել COVID-19-ի դեմ պայքարելու համար

15:13 11.12.2020

Բժիշկ, Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբի անդամ Փոլ Ռանսոմը, որն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, այժմ եկել է COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացի վերահսկման ժամանակ հայ բժիշկներին աջակցելու համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռանսոմը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող մի կազմակերպության համար։ «Առաջին անգամ, երբ եկա Հայաստան՝ աշխատում էի հանքարդյունաբերական գործունեություն ծավալող մի կազմակերպության հետ։ Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և աշխատանքիս մի մասն էլ մարդկանց ուսում տալն է»,- նշեց Փոլը և հավելեց, որ այն ժամանակ նա սովորեցրել է, թե ինչ է պետք անել, եթե հանքարդյունաբերության աշխատանքների ժամանակ որևէ մեկը վնասվի։

Փոլ Ռանսոմը Հայաստանում COVID-19 համավարակի բուժումն արդյունավետ է համարում

Բժշկի կարծիքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը լավ աշխատանք է իրականացրել և իրականացնում COVID-19 համավարակի դեմ պայքարելու ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ այդ ոլորտում կայացրած բոլոր որոշումները հիմնականում ճիշտ են եղել։

«Այն բուժումը, որ այստեղ իրականացվել է, մեծամասամբ նման է այն բուժմանը, որ մենք ենք իրականացնում։ Կան որոշ տարբերություններ, սակայն դրանք չնչին են։ Սա շատ դաժան հիվանդություն է, մենք շատերին ենք տեսել, որոնք ծանր հիվանդ են եղել, տեսել ենք նաև նրանց, ովքեր մահացել են։ Կարծում եմ, որ Հայաստանում COVID-19-ի բուժման մեթոդները բավականին լավն են և արդյունավետ»,- ասաց Փոլը և հավելեց, որ Հայաստանում աշխատել է 2 ԲԿ-ում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Նորքի ինֆեկցիոն»։

Նրա խոսքերով՝ Հայաստանում արվում է այն ամենն, ինչ իրենք անում են Մեծ Բրիտանիայում։ Բժիշկն անկեղծացավ և հայտնեց, որ որոշ բաներ իրենք Անգլիայում ավելի լավ են անում, սակայն ինչ-որ բաներ էլ Հայաստանում են ավելի լավ իրականացվում։

«Սա երկկողմանի գործընթաց է և կատարվում է փորձի փոխանակում։ Ես այստեղ ընկերներ ունեմ և Հայաստանն այն երկիրն է, որը ես գիտեմ և սիրում եմ, այդ պատճառով ընտրել եմ COVID-19-ի ժամանակ հենց Հայաստանին օգնելու առաքելությունը։ Ես մի փոքր տիրապետում եմ ռուսերենին, և դա ինձ համար հեշտացնում է Հայաստանում շփումը»,- ասաց Ռանսոմը։

3 պատճառ Հայաստան գալու համար

Բժիշկն ընդգծեց, որ Հայաստանը շատ գեղեցիկ է համարում և հմայված է բնությամբ։ Եղել է Սևանում, Գյումրիում, Սպիտակում և Երևանում։

«Առաջին հերթին ինձ համար կարևոր են այն մարդիկ՝ ում ես այստեղ ճանաչում եմ արդեն երկար տարիներ։ Երկրորդ պատճառը, որի համար ես գալիս եմ Հայաստան, գեղեցիկ բնությունն է, որը ձգողական ուժ ունի։ Շատ կարևոր պատճառներից մեկն էլ այստեղի խոհանոցն է. ուտեստներն անմահական են բոլոր ռեստորաններում, որտեղ եղել ենք, ամեն ինչ շատ համեղ է եղել։ Շատ եմ հավանել քաբաբները, ինչպես նաև ժենգյալով հացը։ Կարող եմ ասել, որ ես գինի չեմ խմում, սակայն հայկական գինին իրոք շատ համեղ է»,- ընդգծեց Փոլը։

Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձևավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

19:45 04.08.2025

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

Ֆիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

19:36 04.08.2025

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...

BACK_TO_TOP