15:17 11.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 9-ին դատապարտյալը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է:
Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում վերջինիս պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամները, դատապարտյալի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մշտական հսկողություն չեն ապահովել նրա վարքագծի նկատմամբ, չեն բացառել նրա հաղորդակցումը բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժանձնակազմի և այլ անձանց հետ, չեն ապահովել հիվանդասենյակում նրա գտնվելը, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, տեսակցել իր մտերիմներին և արգելված իրեր փոխանցել:
Պահակախմբի անդամների կողմից դիտավորությամբ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, այն է՝ հիվանդասենյակում մշտական հսկողության բացակայության, իր մոտ բջջային հեռախոսի առկայության պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատել և տեսակցել այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի՝ 16.61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և 2019թ. նոյեմբերի 11-ին երեկոյան փոխադրել քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմնարկի ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվել և վերցվել է:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ պահակախմբի անդամներին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով, որի նախաքննություն ավարտվել է դեռևս 2020թ. հունվարի 20-ին:
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...