20:05 11.12.2020
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան սպասում է իր ժամին: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանների: 2019-ի ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ն օգտագործվում է նաև ձնամաքրման աշխատանքների համար: Այս պահին պահեստավորվել է 5000 խմ աղ և ավազ, ևս 900-ի կուտակումն ընթացքի մեջ է: Կատարված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Շատ եմ կարևորում, որ Երևան քաղաքն ունի իր սեփական հիմնարկը, որը զբաղվում է աղբահանությամբ, սանմաքրմամբ, իսկ ձմռանը՝ ձնամաքրմամբ: Շատ կարևոր է, որ դա հենց Երևանի գույքն է, համայնքի սեփականությունն է, որովհետև տարաբնույթ իրավիճակներ են լինում, երբ պետք են հրատապ լուծումներ, այդ թվում նաև գիշերային ժամերին, և այդ ժամանակ շատ հաճախ մասնավորն իր քմահաճույքներով է շարժվում: Դրա համար էլ ոչ միայն Երևանում, այլև եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում և առաջադեմ բոլոր քաղաքներում շատ վաղուց անցել են հենց այդ մոդելին, որ քաղաքն ունի իր սեփական հիմնարկները, իր սեփական գույքը, որ կարողանա ճիշտ և ժամանակին, արագ տնօրինել և արագ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Հպարտ եմ, որ կարողացանք շատ կարճ ժամանակում ունենալ այսպիսի հզոր հիմնարկ»,- ընդգծել է քաղաքապետը:
Համայնքային կառույցում տեխնիկական համալրումը շարունակվում է: Բոլորովին վերջերս ձեռք է բերվել երեք նոր բազմաֆունկցիոնալ ամբարձիչ: Դրանք հարմար են հատկապես մայթերը մաքրելու համար:
«Այս գործընթացը շարունակվելու է: Մենք այնքան պետք է մեր տեխնիկան շատացնենք, որ վերջնական բոլոր խնդիրները կարողանանք 100% կամ 120%-ով լուծել»,- նկատել է քաղաքապետը:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է ծրագիր, որի միջոցով վերահսկվում է մեքենաների տեղադիրքը, ծախսած վառելիքի և հավաքված աղբի ծավալները:
«Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել հիմնարկի աշխատանքից: Իհարկե, ամենագլխավոր գնահատականը պետք է տան երևանցիները, ես հույս ունեմ, որ երևանցիները նույնպես գոհ են: Նաև ուզում եմ ասել, որ մենք նիշը պահելու ենք ու անընդհատ բարձրացնելու ենք: Այնպես որ՝ առաջ»,- նշել է Հայկ Մարությանը:
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...
22:50 04.08.2025
Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համարՀաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...
22:36 04.08.2025
Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դինՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...