Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը

21:05 11.12.2020

Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էի, գրել է ՇՄ նախարար Ռոման Պետրոսյանը։

Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:

Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու:
Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու Նիսան Պիկապ մակնիշի ամենագնաց մեքենաները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ է` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես Արարատի մարզի` սոցիալ֊տնտեսական իմաստով։ Շնորհակալություն հայտնեցի անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեցի, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։

Կարևորեցի ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։

«Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»:

Առանձնակի շեշտեցի նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։

Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի հետ։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։

Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

22:50 04.08.2025

Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար

Հաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

22:36 04.08.2025

Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

22:25 04.08.2025

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարը

Այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

22:13 04.08.2025

The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...

BACK_TO_TOP