Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը

14:20 14.12.2020

Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:

 

«Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէներգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան հէկերը: Արցախի 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,- մանրամասնեց Թովմասյանը:

Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայումս պահանջվում է շուրջ 40 կիլոմետր երկարությամբ նոր գծի անցկացում:

«Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,- մանրամասնեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով Արցախի կառավարության կողմից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծրագրի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափերը՝ ըստ տարվա եղանակների տարբեր են:

«Մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում կառավարությունը փոխհատուցելու է շուրջ 500 կիլովատ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Նշված ծավալը գերազանցելու դեպքում բնակիչ բաժանորդները վճարելու են գործող սակագներով»,- պարզաբանեց Թովմասյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP