Մենք պետք է գտնենք թամբային կետը. Կարեն Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Մենք պետք է գտնենք թամբային կետը. Կարեն Կարապետյան

16:01 19.01.2018

2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում էապես ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը: Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել են ֆինանսների նախարարությունում: 2018 թ. նախատեսվում է այս ոլորտում ներդնել էլեկտրոնային աճուրդի, գնումների վերլուծության և ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգեր, զարգացնել էլեկտրոնային գնումների համակարգը (նոր ARMEPS), ընդլայնել էլեկտրոնային գնումների համակարգը (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ-ների ներառում)  և համակցել գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետն ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա.

«Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցները նեղանում են, ինքնարժեքն աճում է: Երեկվա կառավարության նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ թամբային կետը: Խնդրում եմ այդ հարցի շուրջը մտածեք, լուծում տանք: Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ դնենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու: Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն և արագ արձագանքել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP