Ջրագծերի վերակառուցման հետ «Վեոլիա Ջուր»-ն առնչություն չունի. պարզաբանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ջրագծերի վերակառուցման հետ «Վեոլիա Ջուր»-ն առնչություն չունի. պարզաբանում

20:07 27.06.2018

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ կապ չունի փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների հետ: Ըստ հաղորդագրության՝ Երևանում շուրջ 1.5 տարվա աշխատանքի ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը մայրաքաղաքի բնակիչներից պարբերաբար բողոքներ է ստանում հաճախակի ջրանջատումների, փողոցներում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ձգձգման, քանդված կամ չասֆալտապատված փողոցների մասին: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Ջրաշինարարությունը հասարակության մեջ, որպես կանոն, ասոցացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ու հանիրավի դժգոհություններ առաջացնում վերջինի աշխատանքից: Այս կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը:

Երեւանում Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ IBRD ծրագրի շրջանակում շինարարական կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրագծերի վերակառուցման և բաժանորդների անհատական միացումների փոխարինման աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը դրանց հետ չունի որևէ առնչություն: Սակայն տվյալ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են տարատեսակ տեխնիկական բնույթի խնդիրներ, որով պայմանավորված շինարարական կազմակերպությունները դիմում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրանջատման խնդրանքով: Ցավոք, դրանք երբեմն անխուսափելի են դառնում:

Ընդառաջելով երևանցիների ցանկությանը՝ տեղեկանալ իրենց բնակության վայրում ջրանջատումների պատճառների մասին, ստորև ներկայացվում են մինչև սույն թվականի նոյեմբեր վերոնշյալ ծրագրի աշխատանքների տիրույթում ընդգրկված հասցեները.

Արաբկիր վարչական շրջան՝

Ա.Խաչատրյան փող. 6շ, Սոսե-Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Սոսե 18ա, Կոնդ I փող-ից մինչև Պարոնյան փող., Կիևյան փողոց 7շ, Պռոշյան փող. 3 տնից մինչև 21 հասցեներ, Շիրվանզադե 4, 6 շենքեր, Մամիկոնյանց 3շ, Կոնդ թաղամաս, Վ.Անտառային փ. 1-170 հասցեներ, Կոտայքի մարզ, գ.Նոր Գեղի, Մաշտոցի փ., Հր. Քոչար փողոցի մայթեզրով Վաղարշյան փ., Դեմիրճյան փ. 27, 29, 31 և 33 շենքեր, Ա.Խաչատրյան 9 շենքից մինչև Խաչատրյան-Գյուլբեկյան փ. խաչմերուկ, Ազատության փողոց, Գյուլբեկյան-Հ.Էմին խաչմերուկ, Հր.Քոչար փողոցի 10 շենք, Կիեւյան-26 շենքի:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

Լեփսիուս 6 փ., Յաղուբյան փ., Դրո փ., Գոգոլ փ., Ռայնիս փ., Նորաշխարյան փ., Տիգրանյան փ., Կ.Ուլնեցի փ., Դ.Անհաղթ փ., Բաբայան փ., Գործկոմի փ., Ազատության պող., Ազատության նրբ., Ահարոնյան փ., Վ.Վահյան փ., Վ.Վահյան 10:

Երևանի մյուս վարչական շրջանների մասով իրականացվող աշխատանքների հասցեները կներկայացվեն լրացուցիչ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP