13:58 15.12.2020
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա:
Հայտարարության մեջ նշվում է, որ դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։
«Այսօր հերթական փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձն է արվել ՀՀ դատախազության նկատմամբ՝ առանձին լրատվամիջոցի կողմից, իրեն բնորոշ ոճով, գիշերը տեսած ցանկալի երազը որպես իրականություն մատուցելու մոլուցքով տարված հայտնելով ինչ-որ անորոշ դատախազների անունից աշխատանքից ազատման դիմումներ գրելուն պատրաստ լինելու, դրա առնչությամբ չգիտես որտեղ, չգիտես ում կողմից, իբրև թե, գրված հայտարարության մասին:
Թեև օրեր առաջ դատախազությանը նշանառության տակ առնելու փորձի նմանատիպ մեկ այլ դրսևորման հետ կապված արդեն իսկ ՀՀ դատախազությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այդուհանդերձ, նկատի առնելով առկա իրավիճակով պայմանավորված հանրության՝ տեղեկատվական սպեկուլյացիաների նկատմամբ զգայական վերաբերմունքն ու ընկալումները, հարկ ենք համարում վերահաստատել հետևյալը:
ՀՀ դատախազությունը անկախ պետական ինստիտուտ է, իսկ դատախազական գործունեությունը քաղաքական չեզոքության և զսպվածության հիմնարար սկզբունքների վրա խարսխված մասնագիտական և ապաքաղաքականացված գործունեություն:
Ավելորդ համարելով անգամ մեկնաբանել դատախազներին ապօրինի հրահանգներ տալու մասին անմտությունը՝ անհրաժեշտ է ոմանց հիշեցնել, որ ցանկացած պրոֆեսիոնալ դատախազ գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով և իրավասությունների շրջանակում և առավել քան որևէ մեկը տիրապետում է ապօրինության փաստի առերեսվելիս իրավական ընթացակարգերից օգտվելու իր իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև ոմանց հիշեցնելու, որ վաղուց անցել են դատախազական մասնագիտական գործունեությունը քաղաքական քիմքերին և կոնյունկտուրային ծառայեցնելու իրենց ժամանակները:
Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա, դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։
Հետևաբար, կրկին կոչ ենք անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված նման անիմաստ և անօգուտ փորձերից»,- ասված է հայտարարության մեջ:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...