15:19 15.12.2020
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երևանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։
Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների զանգերին պատասխանելով՝ նա նշել էր, որ բանկերից մեկում ունի ծանոթ և նրա միջոցով կարող է վարկ ձևակերպել։ Վարկի տրամադրումը կազմակերպելու համար երիտասարդը քաղաքացիներից պահանջել էր բջջային հավելվածի միջոցով իրեն գումար փոխանցել։ Քաղաքացիները փոխանցել էին գումարը, ինչից հետո երիտասարդն անհետացել էր։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ այս տարվա օգոստոսից մինչ օրս 20-ամյա երիտասարդը Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի 21 բնակիչներից խաբեությամբ ստացել է ընդհանուր շուրջ 2 384 000 դրամ։ Եվս մի քանի անձանցից ցանկացել էր խաբեությամբ գումար ստանալ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին փոխանցում կատարել։
Փաստերի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված մյուս անձը այս տարվա դեկտեմբերի 4-ից, գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, գտնվում էր հետախուզման մեջ։ Բացի դրանից՝ վարորդական իրավունքի վկայականից զրկված լինելու պարագայում մեքենա էր վարել։ Այդ փաստով ևս հարուցվել է քրեական գործ։
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։
Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...