Վրաստանում չկան հստակ մեխանիզմներ ոստիկանների կատարած հանցագործությունները հետաքննելու համար.HRW – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Վրաստանում չկան հստակ մեխանիզմներ ոստիկանների կատարած հանցագործությունները հետաքննելու համար.HRW

18:30 19.01.2018

Վրաստանում չկան անկախ, արդյունավետ հետաքննության մեխանիզմներ`ոստիկանների կատարած հանցագործությունները հետաքննելու համար: Այդ մասին ասված է Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

«Ոստիկանի կատարած հանցագործության դեպքում քննությունն տարվում է այնպիսի հոդվածներով, որոնք նախատեսում են թեթև, արարքին ոչ համապատասխան պատիժ: Օրինակ`պաշտոնական դիրքի չարաշահման դեպքումում հազվադեպ են մեղադրական վճիռ կայացնում, տուժող կողմ չեն ճանաչում զոհին, ինչը զրկում է քննությանը գործի լիարժեք ուսումանսիրության հնարավորությունից»,- ասված է միջազգային կազմակերպության հարցման հիման վրա հրապարակված զեկույցում:

Human rights watch – ը նշում է, որ 2016թ նոյեմբերին զեկույցի պատրաստման ընթացքում «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ստացել է իրավապահների կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի 25 դիմում-բողոք, 20-ը`ոստիկանության, 5-ը`բանտի աշխատակիցների դեմ: Նույն աղբյուրի հավաստմամբ, 2014 թվականից մինչև տվյալ զեկույցի պատրաստման ժամանակահատվածը Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով, ոստիկանների կողմից իրականացված հնարավոր խոշտանգումների և վատ վերաբերմունքի մեղադրանքով 63 փաստի համաձայն  հետաքննություն է սկսվել, սակայն ոչ մեկի հանդեպ մեղադրական վճիռ չի կայացել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ը

23:21 16.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

23:16 16.06.2025

Քննարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող գործողությունները

Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտում համաձայնագրով նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում հունիսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է «Միկա» մարզահամալիր․ մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

23:09 16.06.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է «Միկա» մարզահամալիր․ մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր, որտեղ վաղվանից մեկնարկում է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը ներկայացրել է համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման […] ...

BACK_TO_TOP