17:27 15.12.2020
Դեկտեմբերի 15-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը և երախտագիտություն հայտնել ԱՄՆ դեսպանության շարունակական համակողմանի աջակցության և արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած հումանիտար օգնության համար:
Իր հերթին դեսպան տիկին Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դժվարին ժամանակահատվածում ընդունելության համար և շնորհավորել նախարարին նշանակման առթիվ: Նա շեշտել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցության ծրագրերում առանցքային դեր ունի ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը և այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Տիկին դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ ՄԶ ծրագրի միջոցով հնարավոր է եղել իրականացնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի գնահատման և հաղթահարման ծրագրեր:
Նախարար Փիլոյանն, ընդգծելով 2017-2019 թթ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, հույս է հայտնել, որ փոխգործակցության շրջանակը կշարունակվի ամրապնդվել և ընդլայնվել: Նա կարևորել է ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ Գյումրի 1-ում և Աշոցքում հրշեջ-փրկարարական շենքերի և «Սևան» ազգային պարկի տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցումը: Նախարարը նշել է, որ փոխգործակցության համատեքստում դիտարկում է նաև համատեղ ուսումնավարժանքների անցկացումը և փորձի փոխանակումը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:
Այնուհետև կողմերը քննարկել են հետագա համագործակցության շրջանակներում ԱԻՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները: Առանձնացվել են պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակում հումանիտար աջակցության, ինչպես նաև ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման և բնակչության պաշտպանության կարողությունների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...