20:13 15.12.2020
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդների հետ։ Ելույթից հետո վարչապետի թեկնածուն պատասխանել է ներկաների հարցերին։ Թե՛ ելույթը և թե՛ հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին և այդ ոլորտներում առաջացած խնդիրների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի պատկերացումներին։
Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է, թե Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ վերջակետը չդրվեց, Արցախյան հիմնախնդիրը չլուծվեց, որպեսզի հետո չլինեին նոր զոհեր, Ապրիլյան քառօրյա և այսօրվա իրավիճակը:
«Դուք մի փոքր շփոթում եք։ Վարչապետ լինելուց առաջ ես Ղարաբաղ կոմիտեի կոորդինատորն էի, երբ մենք արդեն ջոկատներ էինք ստեղծում, ու պատերազմ կար սահմաններին, այդ ժամանակ դեռ Խորհրդային Միության մեջ էինք: Իսկ երբ վարչապետ դարձա, ստեղծեցինք զինված ուժեր` ոստիկանության մեջ, ներքին զորքերը և կոչ արեցինք ֆիդայիներին մտնել այդտեղ, իսկ ով չմտներ, պետք է զենքը վայր դներ, որովհետև մեզ պետք չէին մաուզերիստներ, անկանոն ջոկատներ: Հաջորդ քայլն իմ վարչապետության ժամանակ այն էր, որ ստեղծվեց Պաշտպանության կոմիտե և այլն, և այլն…Պատերազմի իրական իրադարձություններն այդ ժամանակ չէին, ավելի ուշ սկսվեցին, երբ ես արդեն դուրս էի եկել և ընդդիմության մեջ էի: Ես ինքս ջոկատով եղել եմ Մարտակերտում, այլ վայրերում… Ցավոք, Շուշիի ու Լաչինի փայլուն հաղթանակներից հետո սկսվեցին պարտություններ: Այդ ժամանակ ինձ առաջարկվեց, որ լինեմ պաշտպանության նախարար: Ես դարձա պաշտպանության նախարար, վերակառուցվեց բանակը, հետ վերցրինք Քարվաճառը, Մարտակերտը, Կապանի օպերացիան եղավ, Աղդամն արդեն շրջապատված էր, և Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ ես դուրս գամ:
Ինչ-որ ձևով երևի վտանգավոր էր իմ երկար մնալը պաշտպանության նախարար: Ես ասացի, որ ինքնակամ դուրս չեմ գա, ինչպես դուրս եկա վարչապետությունից, որովհետև բարոյական պարտք ունեմ, ես երիտասարդներին դիմում եմ` եկե՛ք բանակ, գնանք, հաղթենք, հետևաբար հրաժարական տալ չեմ կարող, բայց ասացի` դու կարող ես ինձ հանել, դա որևէ հետևանք չի ունենա: Եվ ես դուրս եկա: 1994-ին համաձայնագրի կնքելու ժամանակ ես եղել եմ ընդդիմության մեջ ու շատ մանրամասնությունների չեմ տիրապետում, ինձ էլ մեկ-մեկ թվում է, որ այն ժամանակ կարելի էր ավելի լավ պայմանագիր կնքել, բայց այն մարդիկ, որոնք մասնակցել են դրան, ինչպես իմ ընկերները, Դավիթ Շահնազարյանը, մյուսները, խոսել եմ Սամվել Բաբայանի հետ, իրենք համոզված են, որ դա հնարավոր չէր, այնպես որ, դա օդի մեջ կախված հարց է»,- պատասխանել է Մանուկյանը:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...