17:40 16.12.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով։
Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի և ձեռքբերվող գյուղտեխնիկայի ու ագրոպարենային սարքավորումների համար տրամադրվող լիզինգի գումարի ավելացումը։
Այսպես, փոխնախարարի տեղեկացմամբ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական ծրագրով մեկնարկային 2018 թվականին տրամադրվել է շուրջ 30 մլն դրամի լիզինգ, 2019 թվականին՝ 2.7 մլրդ դրամի, իսկ 2020 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 5 մլրդ դրամի լիզինգի հայտ:
Փոխնախարարը նշել է նաև, որ լիզինգի մյուս՝ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի շրջանակում 2018 թվականին տրամադրվել է շուրջ 882 մլն դրամ, 2019 թվականին՝ շուրջ 1.7 մլրդ դրամ, իսկ 2020 թ․հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 2․4 մլրդ դրամ։
«Հաշվի առնելով քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկները՝ մենք նպատակ ենք դրել վերանայել ու լրամշակել այս ծրագրերը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ընդունելի լինի նաև ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների համար»,- նշել է Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են լիզինգի ծրագրերի հավանական շահառուների կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվել են առաջարկներ ծրագրերի բարելավման վերաբերյալ։
Օրակարգային թեմաներից էին ծրագրի շրջանակներում ձեռքբերվող որոշ սարքավորումների արժեքների սահմանաչափի ավելացման, ծրագրով տրամադրվող սարքավորումների ցանկի ընդլայնման, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմանների երկարաձգման հնարավորությունը, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցման մեխանիզմների օգտագործումը և ծրագրերի այլ դրույթներին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Արման Խոջոյանը ներկաներին հավաստիացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի այս և պետական աջակցության այլ ծրագրերի բարեհաջող իրագործմանը։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...