18:19 16.12.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։
Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը:2018-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել եմ՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։ Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա ՄԱՐԴՈՒՆ, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։
Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս։
Ու այսօր իմ երախտիքի խոսքը հենց լոռեցուն է ուղղված. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ վստահության Ձեր քվեի համար։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ իմ քաղաքական թիմին, կառավարությանը անցած տարիների համատեղ արգասաբեր աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով սատարել ու աջակցել իմ քաղաքական թիմին, շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին ու նպատակներին։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ մարզային իմ թիմին, Լոռու մարզպետարանի ողջ աշխատակազմին ծանրաբեռնված, հաճախ առանց հանգստյան օրերի անտրտունջ ու համագործակցված աշխատանքի համար։ Այս առումով հատկապես գերհագեցած էր 2020թ.-ը, երբ մարզպետարանի ողջ անձնակազմը՝ մարզի պատասխանատու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատեց գերլարված, հաճախ շուրջօրյա գրաֆիկով։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ Լոռու մարզի համայնքապետերին՝ գերակա նպատակի շուրջ՝ հանուն լոռեցու կյանքի որակի բարելավման, մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ու ներդրումային ծրագրերի պատշաճ կատարման նպատակով իրականացված փոխգործակցային աշխատանքի համար։
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ նրանցից, ում համար այս ընթացքում ամենից քիչն եմ հասցրել հոգ տանել՝ ընտանիքիս։ Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու, համբերելու, հավատալու, հասկանալու համար։ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ յուրաքանչյուրից, ով այս ընթացքում եղել է իմ կողքին։ Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում սպասելիքներն ու ակնկալիքները, այս կամ այն հանգամանքներով պայմանավորված, չեմ կարողացել արդարացնել։
Այսուհետ ևս պատրաստակամ եմ ներդնել իմ փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2.5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։
Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով»։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...