«Արցախում մեր տղաների համար պետք են անվտանգության երաշխիքներ». զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+28.09 oC

«Արցախում մեր տղաների համար պետք են անվտանգության երաշխիքներ». զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են

11:47 17.12.2020

ՊՆ-ի դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանք տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել:

«Մեզ անցած անգամ այստեղ տրվեցին անվտանգության լուրջ երաշխիքներ, նշեցին, որ մեր տղաները հիմա ավելի անվտանգ պայմաններում են, քան պատերազմից առաջ, սակայն այս օրերին տեսանք, որ վտանգ, այնուամենայնիվ, կա: Ուզում ենք մեզ ընդունեն և մեր խնդիրները լսեն», – նշեց զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը:

«Ես կորցրել եմ իմ հանգիստը, այս ընթացքում ինչ ապրումներ եմ ունեցել՝ անպատմելի է: Տղաս 6 ամսվա ծառայող է, բայց արդեն անցել է պատերազմի միջով, հաղթահարել մի շարք դժվարություններ: Ուզում եմ խոսքս հասնի նախարարին. ես և իմ նման ծնողները հիմա էլ մեր տղաների համար ուղարկում ենք ամեն ինչ, այդ թվում՝ համազգեստ և սապոգ: Ի՞նչ է մտածում այս առումով նախարարությունը»,- նշեց մեկ այլ ծնող Արմեն Վարդանյանը:

Ծնողներն այս պահին դեռ հավաքվում են ՊՆ-ի դիմաց, որից հետո միասին կունենան քննարկում և կսպասեն նախարարության ներկայացուցչի ներս հրավիրելուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

09:45 05.08.2025

Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերում

Արաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

09:35 05.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին

Իսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

09:33 05.08.2025

Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

09:24 05.08.2025

Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում է

Վենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:15 05.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

09:10 05.08.2025

NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...

BACK_TO_TOP