Մեջլիսում Կարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Մեջլիսում Կարո Փայլանի հայերեն խոսքերը արձանագրությունում նշվել են «X»-ով

11:27 20.01.2018

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հունվարի 18-ին անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությանը՝ առաջարկելով Դինքի գործի բացահայտմանն ու նման դեպքերի կանխարգելմանն ուղղված խորհրդարանական հետաքննություն անցկացնել, սակայն նրա առաջարկը չի ընդունվել օրակարգ։

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ 2007թ․ հունվարի 19-ին իր աշխատավայրի շենքի դիմաց սպանված պոլսահայ մտավորական, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին իր ելույթի ավարտին Փայլանը հայերենով ասել է․ «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ»։  Սակայն մեջլիսի արձանագրություններում Փայլանի խոսքերի փոխարեն միայն «X» նշանն է դրվել։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում հնչած արաբերեն և քրդերեն արտահայտությունները ևս արձանագրություններում նշվել էին «X» նշանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

12:20 30.04.2025

Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ

Իրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...

SHANTNEWS

12:00 30.04.2025

SHANTNEWS

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:52 30.04.2025

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

11:43 30.04.2025

Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի

Միացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:28 30.04.2025

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:18 30.04.2025

Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...

BACK_TO_TOP