Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն

15:12 22.12.2020

Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն: Նոր ծրագրի մանրամասների մասին այսօր խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Զոհվածների ընտանիքների կհատկացվի 5 միլիոն դրամ, առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին կհատկացվի 3 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 2 միլիոն, երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 1 միլիոն: Նաև 3 միլիոն կհատկացվի հաշմանդամություն ձեռք բերած երեխայի համար:

Հաշմանդամությունը պետք է հաստատվի բժշկա-սոցիալական հանձնաժողովների փորձաքննության արդյունքում,  բոլոր այս գումարները կտրվեն միանվագ: Այս ծրագրով արդեն հաշվառվել է 226 շահառու, որոնց գերակշիռ մասն արցախցիներ են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

10:25 18.06.2025

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...

Լարսը բաց է

10:19 18.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

10:13 18.06.2025

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

10:08 18.06.2025

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 18.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP