14:28 22.12.2020
Ուկրաինան ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող Օկեան նավաշինարանում Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Կորվետ – ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորվետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակասուզանավային պաշտպանությունը ափերին։
Նշենք, որ հոկտեմբերին Թուրքիայում և դեկտեմբերի 14-ին Կիևում Թուրքիայի ու Ուկրաինայի միջև համաձայնագրեր էին ստորագրվել։ Ըստ վերջին համաձայնագրերի՝ Թուրքիան բավարարելու է Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև հիմնվելու է կորվետների համատեղ արտադրություն։
Նավաշինարանի վայրն ընտրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը՝ հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։
Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։
Իսկ հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն ու Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...