Վեճ ու հայհոյանք Արցախի խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Վեճ ու հայհոյանք Արցախի խորհրդարանում

15:43 28.06.2018

Այսօր՝ հունիսի 28-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել  «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանի միջև:

Հայկ Խանումյանը միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որով պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել իր և Ժաննա Գալստյանի միջև, ինչից է ծագել վեճը, որի ժամանակ էլ, ըստ Խանումյանի, հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Խանումյանի ներկայացմամբ՝ այսօր Արցախի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է  2017թ. բյուջեի կատարողականը:

«Ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը: Ես դեմ եմ քվեարկել կատարողականին: Նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկած ուժը խոսում է նախագահի հրաժարականի մասին, որովհետև նա այդ կառավարության ղեկավարն է, բյուջեի կատարողականի անմիջական պատասխանատուն: Սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի մոտ, որը սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան»,- նշում է Հայկ Խանումյանն իր տեսաուղերձում:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավարը ներողություն է հայցել ԱԺ դահլիճում գտնվող իր գործընկերներից, լրագրողներից և կառավարության անդամներից, բայց նաև միաժամանակ ընդգծել է, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, որ դա նրա մոտ սովորություն է և ինքը պարզապես սեռական բնույթի նույն բառերով պատասխանել ու արձագանքել է Գալստյանի հայհոյանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:30 16.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

18:28 16.06.2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ

18:24 16.06.2025

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

18:17 16.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

18:12 16.06.2025

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

BACK_TO_TOP