19:13 24.12.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու՝քննչական կոմիտեի միջնորդության քննությունը: Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առևանգման հատկանիշներով: Ըստ մեղադրանքի 2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում համայնքի ղեկավարի և մոտ 20 հոգու մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք: Քաջարանի մի բնակիչ բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը: Դեպքից 3 օր անց Փարամազյանը այդ բնակչին մի խումբ անձանց հետ, բռնի ուժով, թևերն ոլորելով , նրա կամքին հակառակ մտցրել է նույն համայնքի այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, առևանգել նրան ու տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, այնտեղ կրկին ծեծել են նրան: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: Վաղն առավոտյան ժամը 10.20 դատարանը կհրապարակի Քաջարանի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումը:
21:36 06.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 8-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից […] ...
21:22 06.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 9 փողոցի 13-19; 11 փողոցի 34-101 առանձնատներ, Այգեստան 11 փողոցի 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
21:13 06.05.2025
Ժորժինյոն կարիերան կշարունակի ԲրազիլիայումԼոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...
21:00 06.05.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանըՎարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...