Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

15:53 28.12.2020

Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել, կամ ում նկատմամբ, կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ Հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքը, ատելության խոսքը և բռնության կոչերը դարձել են համատարած ու հասել վտանգավոր ծավալների՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտատերերի կողմից։

Ակնհայտ տպավորություն է, որ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում տարբեր կողմեր դա հատուկ են անում՝ միմյանց սադրելու ու յուրաքանչյուրն իր համար «ցանկալի արդյունքի» հասնելու նպատակով։ Սա մեր երկրում մարդու իրավունքների համակարգն ավերող ճանապարհ է, որին պետք է անհապաղ վերջ տրվի:

Անհրաժեշտ է բացառիկ ջանքերով պահպանել համերաշխությունն ու խաղաղ մոտեցումները՝ բացառելու համար որևէ բռնություն կամ անգամ բռնության որևէ հնարավորություն։

Բռնություն կամ ցանկացած այլ տեսակի լարվածություն բացառելու հարցում սկզբունքային դեր ունեն պետական մարմինները, որոնք պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ մեր երկրում, թե՛ իրենց սեփական գործողություններում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:

Առհասարակ, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովի մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերին, ապա դրանք անընդունելի երևույթներ են․ որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար:

Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ:

Այս նպատակի համար մեր պետությունում գործում են պետական համապատասխան մարմիններ, որոնք էլ ունեն այդ հատուկ իրավասությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը կիրականացնի այդ կոնկրետ գործերով նրանց նկատմամբ իր իրավասությանն առնչվող վերահսկողությունը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP