18:07 20.01.2018
Ծառայության ընթացքում վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում բուժման համար հավաքվող գումարն այսօր առավոտյան անցավ նախատեսված 45.000 դոլար ցուցանիշը։ Սրա համար պահանջվեց 9 օր, որի ընթացքում 500-ից ավելի մարդիկ հասցրին տարբեր չափի նվիրատվություններ կատարել զինծառայողի բուժման համար։
«Կուզենայի, որ Հայաստանում լիներ, ուղղակի որ այդ սարքավորումը չկա, ուզում եմ գնամ՝ Գերմանիայում անենք, ու ոնց որ ստացվում է։ Ինձ ասում են՝ կարո՞ղ է վախենում ես կամ ինչ-որ բան, բայց վախենալու բան չկա, սա արդեն չորրորդն է։ Ինչքան շուտ, այնքան լավ, շատ բան ունեմ անելու»,- նշեց Ալբերտ Դալլաքյանը «Շանթնյուզի» հետ զրույցում։
Մինչ այս զինծառայողն արդեն 3 վիրահատության է ենթարկվել Հայաստանում։ Եթե նրա հետագա բուժումը նույնպես իրականացվեր այստեղ, պաշտպանության նախարարությունը պարտավոր կլիներ իր վրա վերցնել նաև այդ ծախսերը։ Սակայն հարազատների խոսքով՝ արտերկրում բուժումն ավելի հավանական կդարձնի Ալբերտի Դալլաքյանի ապաքինումը։
«Հնարավոր չէ, որ ես գնայի այն ռիսկին, որ իմ երեխային այստեղ վիրահատեին, որովհետև այս անոթների վիրահատության հիմքը դրված է լուրջ սարքավորման վրա։ Մեր բիշկները բոլորից լավն են։ Բայց այս նեղ մասնագիտական ասպարեզում սարքավորումներն այդ բարձր որակի չեն, որ կարողանան։ Եթե այստեղ բուժումը կատարվեր, պաշտպանության նախարարությունը կփոխանցեր իր գումարը»,- նշեց Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անձնական նախաձեռնությամբ միացավ զինծառայողի բուժման համար արվող հանգանակությանը։ Սա բուռն արձագանք ունեցավ ցանցում․ որոշ մարդիկ պնդում էին, թե նախարարությունը պարտավոր է պետական միջոցներով կազմակերպել բուժումը։ Բայց նախարարությունն այլևս իրավասու չէր պետական միջոցներ տրամադրել, քանի որ զինծառայողի հարազատները որոշել էին բուժումն այնուամենայնիվ շարունակել արտերկրում
«Հերոսի մայրիկը հաշվեհամար էր բացել, և 5-6 ամսվա ընթացքում շատ քիչ գումար էր հավաքվել։ Հասկացա, որ դժվարանում է մայրիկը։ Ասացի, որ չէ, չենք կարող այդպես թողնել, բերեք բացենք GoFundMe, և բացեցինք։ Հիմա մնացել է հավաքել 1020 դոլար»,- տեղեկացրեց Թագուհի Օգանյանը, ով հանգանակության կազմակերպիչն է։
Առավոտյան, երբ 45.000 դոլարի հավաքվելուց հետո պարզվեց, որ հանգանակությունների կայքը միջնորդավճար է պահելու մոտ 9 տոկոս, որոշվեց հավաքվող գումարի չափը հասցնել 49.000 դոլարի։ Մեր թիմը դեռ զրուցում էր Ալբերտի ու Թագուհու հետ, երբ եկավ սպասված լուրը․ հանգանակությունների չափն անցել է 49.000 դոլարը։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...