Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

22:52 28.12.2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2823 զինծառայողների զոհվելու մասին, որոնվում է 30 անհետ կորած: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զոհված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․.. աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը հայտնի չէ: Այդ մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

17:04 05.05.2024

Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: «Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։ Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերություններում զարգացումների մասին տեղեկատվության համար»,-նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

13:57 05.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես […] ...

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

12:00 05.05.2024

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը: ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները: «Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ […] ...

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

11:13 05.05.2024

Ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ թե′ ՀՀ-ում, թե′ ՀՀ-ից դուրս. գնդապետ Տիգրան Հակոբյան

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ՝ ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկ, գնդապետ Տիգրան Հակոբյանի մասին։   ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:15 05.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP