18:42 20.01.2018
Առաջին տիկինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքն արդեն ուղիղ մեկ տարի է՝ բնակվում է Սպիտակ տանը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարկանիշը վերջին տարվա ընթացքում բավական աճել է, թեև նա հազվադեպ է հանրության առաջ հայտնվում: Հարցումների համաձայն՝ ամերիկացիների 54%-ը դրական է գնահատում ԱՄՆ առաջին տիկնոջը:
Մելանյա Թրամփը ծնվել է 1970թ. Սլովենիայում: Նախկին մոդել Մելանյան ավելի քան 2 հարյուրամյակի ընթացքում առաջին օտարազգին է, որ հայտնվել է առաջին տիկնոջ դիրքում: Մելանյա Թրամփին նախորդող Միշել Օբաման մեծ ժողովրդականություն էր վայելում, և եթե ներկայիս առաջին տիկինն իր առջև խնդիր է դրել գրավել ամերիկացիների սրտերը, ապա դա այնքան էլ հեշտ գործ չի լինելու:
Gallup ընկերության դեկտեմբերյան հարցումների համաձայն՝ Մելանյա Թրամփին դրական է գնահատել ամերիկացիների 54%-ը, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, նման կարծիք էր հայտնել երկրի բնակիչների 37%-ը:
Սպիտակ տանը, կարծես, ավանդույթ է դարձել, որ նախագահության առաջին տարվա ավարտին առաջին տիկնայք իրենց վարկանիշով գերազանցում են իրենց ամուսիններին: Սակայն որքան էլ բարձր լինի Մելանյա Թրամփի վարկանիշը, այն փոքր-ինչ զիջում է իր նախորդների ցուցանիշներին.
Նույն ժամանակահատվածի համար Հիլարի Քլինթոնի վարկանիշը կազմում էր 58%, Լորա Բուշի վարկանիշը՝ 77%, իսկ Միշել Օբամայինը՝ 61%:
Նախորդների համեմատ Մելանյա Թրամփի ավելի ցածր վարկանիշը շատերը բացատրում են նրանով, որ ամերիկացիները դեռ լավ չեն ճանաչում իրենց առաջին տիկնոջը, քանի որ նրան շատ քիչ են տեսնում: Իսկ Մելանյայի սահմանափակ հանրային գործունեությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է նրանով, որ նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ: Բացի այդ, անգլերենն ԱՄՆ առաջին տիկնոջ մայրենի լեզուն չէ: Նախքան նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Մելանյա Թրամփի առոգանությունը հաճախ էր զավեշտի առարկա դառնում երգիծական շոուների ընթացքում: Շատերը համակարծիք են, որ Մելանյա Թրամփն իրեն բավականվստահ է զգում արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, գուցե, այն պատճառով, որ երկրից դուրս ավելի ազատ է ԶԼՄ-ների քննադատությունից:
Առաջին դուստրը
Երբ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, լրատվամիջոցներն ակտիվ ենթադրություններ էին անում, թե Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական առաջին տիկինն է դառնալու նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ նշանակվեց նախագահի խորհրդական: Իվանկա Թրամփը, ով նաև երեք երեխաների մայր է, նախագահի խորհրդականն է աշխատատեղերի ստեղծման, տնտեսական հնարավորությունների և բիզնեսի ընդլայնման հարցերով: Չնայած ենթադրություններին, որ Իվանկան կստվերի իրենից ընդամենը 11 տարով մեծ խորթ մոր կերպարը, նա ավելի քիչ է երևում հանրության լայն շրջանակներին:
Իսկ թե ինչպիսին են ԱՄՆ նախագահին ամենից մոտ գտնվող այս երկու կանանց հարաբերությունները, դժվար է ասել: Համենայն դեպս, նրանք միասին մասնակցում են պաշտոնական միջոցառումների, երկու կանանց միավորում է նաև սերը դեպի բարձրակրունկ կոշիկները և նորաոճ հագուստը:
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...