17:42 29.12.2020
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձևաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Երևանի թիմը հերթական անգամ գրանցել է բարձր արդյունքներ. անհատական մրցույթում մեր դպրոցականները նվաճել են 4 արծաթե, 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի, իսկ բլից-տուրում ստացել են խրախուսական գավաթ:
Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (5 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (2 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:
Մեգապոլիսների առցանց օլիմպիադային մասնակցել է 31 խոշոր քաղաքի 224 աշակերտ: Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի աշակերտներ Մհեր Կարագուլյանը («Մաթեմատիկա»), Արտաշես Գյոլեցյանը («Ֆիզիկա»), Էմիլ Կոստանյանը («Ինֆորմատիկա») և «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Աբելյանը («Ինֆորմատիկա») նվաճել են արծաթե մեդալ: «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն էլ «Ինֆորմատիկա» առարկայից արժանացել է բրոնզե մեդալի:
Տեղեկացնենք, որ մինչ միջազգային ստուգատեսն օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է նաև Երևանում. մաթեմատիկայի օլիմպիադան տեղի է ունեցել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում (ղեկավար՝ Գ․ Ասատրյան), ֆիզիկայի օլիմպիադան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (ղեկավար՝ Բ․ Կուրղինյան), ինֆորմատիկան՝ «Քվանտ» վարժարանում (ղեկավար՝ Ա․ Անդրեասյան), քիմիան՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում (ղեկավար՝ Ա․ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2019 թ.-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 3 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում նվաճել 3-րդ կարգի գավաթը։
Մեգապոլիսների օլիմպիադայից 2018 թվականին մեր աշակերտները վերադարձել էին 3 արծաթե, 5 բրոնզե մեդալով, իսկ թիմային հաշվարկում արժանացել 2-րդ կարգի գավաթի։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...