18:39 28.06.2018
Ոստիկանին այսուհետ սովորեցնելու են աշխատել ոչ միայն հանցագործություն կատարած անձի, այլև այն մարդկանց հետ, որոնց արարքը բռնությամբ է զուգորդվում, բայց արարքի մեջ հաճախ կարող են բացակայել հանցակազմի տարրեր: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց Քրեական արդարադատության ոլորտի Եվրոպայի խորհրդի փորձագետ Արշակ Գասպարյանը: Նրա խոսքերով՝ ոստիկանությունը նախ շարունակական բռնություն կիրառող անձին նախազգուշացնում է իրավական հետևանքների մասին: Իսկ դրանք հետևյալն են. հունիսի 30-ին ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքները:
«Ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշումը կամ դատարանի որոշումը խախտելու դեպքում ընտանեկան բռնարարը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կարող է մինչև 3 ամսով կալանավորվել և մինչև 6 ամսով ազատազրկվել»,-ասաց Գասպարյանը:
Այսուհետ, եթե անգամ բռնության ենթարկված անձը բողոքը հետ վերցնի՝ պատճառաբանելով, թե հաշտվել են, միևնույն է, ոստիկանությունը մեկ տարվա հաշվառում է իրականացնելու:
«Այստեղ բացառություն է կազմում մեկ կետ: Օրենքի շրջանակում ստեղծվելու է աջակցության կենտրոն երևույթը, որի լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նրանց լիազորության մեջ է մտնում, եթե երկու կողմն էլ համաձայն են, իրականացնի հաշտեցման գործառույթ: Միակ դեպքը, որ ոստիկանությունը կարող է կասեցնել հաշվառումը, աջակցության կողմից միջնորդությունն է, որ պետք է հաշտեցնի»,-ասաց Գասպարյանը:
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...